00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինվորի մայր. «Որդուս կասեմ` տղաս, սխրանքիդ համար հետմահու պարգև ստացար»

© Пресс-служба Президента РАПо случаю Дня армии в резиденции Президента РА состоялась торжественная церемония награждения
По случаю Дня армии в резиденции Президента РА состоялась торжественная церемония награждения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայության համար մի խումբ զինծառայողներ ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրվեցին պետական պարգևներով, արժանացան զինվորական բարձր կոչումների

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի, Sputnik. Գոհար Սարգսյան. Նախագահի նստավայրում զոհված զինծառայող Կարեն Հովհաննիսյանի մայրը վերցրեց որդուն հետմահու տրվող արիության մեդալն ու արցունքները կոկորդում խեղդելով` մաղթեց, որ աշխարհում խաղաղություն տիրի, ու ոչ մի մայր սևազգեստ չդառնա։

«Այն գիտակցումը, որ քո որդին կյանքը զոհել է հանուն հայրենիքի, փոքր-ինչ սփոփում է քեզ, բայց ցավը մնում է ցավ և ուղեկցում մինչև մահ։ Ամեն գիշեր քուն մտնելիս մտովի զրուցում եմ Կարենի հետ, պատմում օրվա նորությունները։ Այսօր էլ որդուս կասեմ` տղաս, քո սխրանքի համար քեզ հասանելիք պարգևն ես ստացել։ Համոզված եմ` կուրախանա։ Մենք չենք մոռանում մեր նահատակներին, իսկ դա նշանակում է, որ մեր հայրենիքը հավերժ է»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը։

Մեկ այլ զոհված զինծառայողի` Արամայիս Ոսկանյանի հայրն էլ եկել էր հոգում դեռ չսպիացած վերքով, բայց հպարտ կեցվածքով։ Նա, իհարկե, կցանկանար, որ որդին տուն մտներ շողշողացող մեդալը կրծքին, բայց կորցրածը հետ բերել չի կարող։

«Ես հպարտ եմ նրանով։ Թող իմ տղայի կյանքը, որը նվիրաբերվեց հայրենիքին, խաղաղություն բերի, ու ոչ մի բալա չգնա անվերադարձ»,-ասաց Յուրիկ Ոսկանյանը` ավելացնելով, որ երեկ որդին կդառնար 20 տարեկան։

Զոհված Արամայիս Ոսկանյանի հայրը` Յուրիկ Ոսկանյանը
По случаю Дня армии в резиденции Президента РА состоялась торжественная церемония награждения - Sputnik Արմենիա
Զոհված Արամայիս Ոսկանյանի հայրը` Յուրիկ Ոսկանյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգել զոհված հերոսների հիշատակը։ Այնուհետև հանդես եկավ շնորհավորական ուղերձով, որովհետև հունվարի 28-ը Հայաստանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձն է։ Նախագահի խոսքով` 25-ամյա ուղին անհնարին կլիներ առանց մեր հզոր բանակի։

«Հայոց բանակի սիրելի զինվորներ ու սպաներ, հարգելի վետերաններ։ Այս փառապանծ տոնը, իհարկե, համապետական է և համաժողովրդական, բայց առաջին հերթին ձեր տոնն է։ Մենք վստահում ենք ձեր նվիրվածությանը, ձեր մասնագիտական կարողություններին, ձեր բարձր մարտական ոգուն։ Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր։ Ձեզ և մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն առաջընթացի»,-ասաց նախագահը։

© Пресс-служба Президента РАՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
По случаю Дня армии в резиденции Президента РА состоялась торжественная церемония награждения - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ գլուխ ենք խոնարհում մեր հերոսների պայծառ հիշատակի առջև։ Բոլոր ներկաները, նախագահի գնահատմամբ, արժանավոր հետնորդներն են այն տղաների, ովքեր Արցախյան հերոսամարտի կրակների մեր ապագա բանակի հիմքերն էին դնում։

«Աստված պահապան հայոց հողին։ Փառք հայ ժողովրդին և նրա ռազմիկ զավակներին»,-իր խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Sputnik Արմենիան զրուցեց նաև հայ քաջերից մեկի` Արա Երեմյանի հետ, ով ծառայում է Մատաղիսում։ Այս տարի նա հրազենային վնասվածք է ստացել ու,թեև լիովին ապաքինված չէ, բայց եկել է պարգևի հետևից ու պարզ ճակատով հայտարարում է.

«Թշնամին մեծաթիվ է, բայց մեզանից ուժեղ չէ»։

© Пресс-служба Президента РАԱրա Երեմյան
По случаю Дня армии в резиденции Президента РА состоялась торжественная церемония награждения - Sputnik Արմենիա
Արա Երեմյան

Հանդիսավոր միջոցառման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ մեր բանակը կատարելագործվում է և «իրականության մեջ ապահովում անվտանգությունը»։

«Մենք խոնարհվում ենք անուն առ անուն, մինչև գետին բոլորի համար, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեր հայրենիքին։ Յուրաքանչյուր ընտանիքի սփոփում է հասարակության կողմից վշտակից լինելը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարարն ուզում է, որ մեր զոհված անմահ ազատամարտիկների ծնողներն իմանան` իրենց որդիները հերոսներ են, ու մենք իրականության մեջ հաղթանակների բերկրանքը զգում ենք նրանց շնորհիվ։ Ի վերջո, հայ հերոս տղաների հանդուգն, վճռական կեցվածքի շնորհիվ է, որ ունենք հայոց հզոր բանակ։

 

Լրահոս
0