Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և նրա «The No Smoking Orchestra» խմբի համերգը:
Սա Կուստուրիցայի երկրորդ համերգն էր «The No Smoking Orchestra»-ի հետ: Կուստուրիցան առաջին անգամ Հայաստանում համերգ էր տվել 5 տարի առաջ:
Համերգն, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ անցավ բուռն մթնոլորտում՝ հանդիսատեսի հետ բեմում պարելով և անգամ սեփական ֆիզիկական պատրաստվածության դրսևորումով: Այս ամենն ուղեկցվում էր աշխույժ և ոգևորող երաժշտությամբ ու երաժիշտների վիրտուոզ կատարումով:
Մարզահամերգային համալիրում համերգն ավարտելուց հետո Կուստուրիցան ու բենդը շարժվեցին դեպի «Mezzo» ակումբ, որտեղ հանրահայտ ռեժիսորին երկրորդ համերգն էր սպասվում:
Մարզահամերգային համալիրում համերգն ավարտելուց հետո Կուստուրիցան ու բենդը շարժվեցին դեպի «Mezzo» ակումբ, որտեղ հանրահայտ ռեժիսորին երկրորդ համերգն էր սպասվում:

1/31
© Sputnik / Асатур Есаянц
Դեկտեմբերի 24-ին հանրահայտ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ժամանեց Հայաստան

2/31
© Sputnik / Асатур Есаянц
Ռեժիսորն այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիօշատակը հավերժացնող հուշահամալիր

3/31
© Sputnik / Асатур Есаянц
Էմիր Կուստուրիցան Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում՝ Լենինի կիսանդրու մոտ

4/31
© Sputnik / Асатур Есаянц
Էմիր Կուստուրիցան Հայաստան է ժամանել իր «The No Smoking Orchesta» խմբի հետ

5/31
© Sputnik . Асатур Есаянц
Սա Կուստուրիցայի երկրորդ համերգն է Հայաստանում: Ռեժիսորին առաջին անգամ Հայաստան էր այցելել 5 տարի առաջ

6/31
© Sputnik / Асатур Есаянц
Կուստուրիցայի խոսքերով, ինքը շատ լավ ծանոթ է երկրին, ինչպես նաև հայերի մեծ ցավին՝ Ցեղասպանությանը

7/31
© Sputnik / Асатур Есаянц
Համերգի ժամանակ հանդիսատեսը հայտնվել էր բեմում ու պարում էր երաժիշտների հետ

8/31
© Sputnik / Асатур Есаянц
Առիթը բաց չթողնելով, երկրպագուները լուսանկարվում էին ռեժիսորի հետ հենց բեմի վրա

9/31
© Sputnik / Асатур Есаянц
Հայտնի ռեժիսորը նվագում է մի քանի երաժշտական գործիքների վրա և մի քանի անգամ փոխում է դրանք համերգի ժամանակ

10/31
© Sputnik / Асатур Есаянц
Կուստուրիցան պարում է հանդիսատեսների հետ

11/31
© Sputnik / Асатур Есаянц
Պարից հետո ռեժիսորը որոշեց ցուցադրել իր ֆիզիկական կարողությունները, մի քանի ձգողական վարժություններ անելով բեմի վրա

12/31
© Sputnik / Асатур Есаянц
Էմիր Կուստուրիցա. "Աստված ծագում է մշակույթից"

13/31
© Sputnik / Асатур Есаянц
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Կուստուրիցան նշել էր, որ իր "Ընդհատակ" ֆիլմն այսօր արդիական է առավել քան երբևէ, քանի որ յուրօրինակ քարտեզ է այն ամենի, ինչ այսօր կատարվում է աշխարհում

14/31
© Sputnik / Асатур Есаянц
Կուստուրիցա և «The No Smoking Orchesta»

15/31
© Sputnik / Асатур Есаянц
«Կուստուրիցան համաշխարհային կինոյի հույսն է»,- ասել է ռեժիսոր Միլոշ Ֆորման

16/31
© Sputnik / Асатур Есаянц
1985 թվականին Կուստուրիցան չներկայացավ «Ոսկե արմավենու ճյուղի» հանձնման արարողությանը Կաննի կինոփառատոնում, քանի որ ընկերոջն օգնում էր նորոգել խոհանոցի հատակը

17/31
© Sputnik / Асатур Есаянц
"Ուրախ եմ, որ գտնվում եմ մի երկրում, որի հետ շատ ընդհանուր գծեր ունենք",- ասել է Կուստուրիցան համերգից առաջ տված մամուլի ասուլիսում

18/31
© Sputnik / Асатур Есаянц
Բեմի վրա Կուստուրիցան հասցնում էր ամեն ինչ, այդ թվում՝ պարել

19/31
© Sputnik / Асатур Есаянц
2004 թվականին Կուստուրիցան ստեղծեց «Դրվենդրադ» անունով իր էթնոգյուղը, որտեղ տարին 2 անգամ անցկացվում է կինոյի և երաժշտության «Կուստուբդորֆ» փառատոնը

20/31
© Sputnik / Асатур Есаянц
Կուստուրիցան 90-ականներին նա ենամարտի էր հրավիրել իր քաղաքական հայացքների հակառակորդ, ազգայնական Վոիսլավ Շեշելին: Վերջինը բարեբախտաբար մերժել էր մարտահրավերը

21/31
© Sputnik / Асатур Есаянц
Այսօր Բոբ Դիլնանին լսելը շատերի համար նույնն է, ինչ Միքելանջելոյի գործերը անապատի մեջ նայելը: Օրինակ` 70-ականներին Բոբ Դիլանը շատ ավելի կարևոր էր, քան Ամերիկայի նախագահը

22/31
© Sputnik / Асатур Есаянц
Քրիստոնյաները ոչնչացման եզրին են. դրա ապացույցը Եվրոպայի ներկա վիճակն է

23/31
© Sputnik / Асатур Есаянц
Կուստուրիցան դեմ է գլոբալիզացմանը: Մի առիթով նա հեգնանքով ասել է. «Ամեն ինչ պետք է վաճառվի, ամեն ինչ պետք է գնվի, ամեն մարդ պետք է ջիպ ունենա»

24/31
© Sputnik / Асатур Есаянц
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորվաթները 800 000 սերբի են կոտորել, ու չնայած բազմաթիվ փաստերին` Եվրոպան պաշտոնապես չի ընդունում իրողությունը

25/31
© Sputnik / Асатур Есаянц
Թեև Հարավսլավիան որպես պետություն վաղուց է փլուզվել, այնուհանդերձ Կուստուրիցան իրեն հարավսլավացի է համարում

26/31
© Sputnik / Асатур Есаянц
Ցավոք, այսօր եթե աստղ ես, կարող ես ազդեցություն ունենալ, իսկ եթե արվեստի դեմք ես՝ ոչ

27/31
© Sputnik / Асатур Есаянц
Կուստուրիցան վստահ է, որ ամբողջ Եվրոպայի և Ամերիկայի մշակույթը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա, նույնիսկ Եվրոպայի աշխարհիկ կյանքն է չափվում քրիստոնեական կանոններով

28/31
© Sputnik . Асатур Есаянц
Ընտանիքիս պատմության մեջ կան և՛ իսլամ ընդունածներ, և՛ ուղղափառ քրիստոնյաներ, բայց իրականում ոչ մեկը երբեք իսլամի չի դավանել

29/31
© Sputnik / Асатур Есаянц
Կուստուրիցայի ֆիլմերում հերոսները հաճախ թռչում են: Նրան չի գոհացնում այն, որ միայն թռչուններն են թռչում. մարդիկ նույնպես պիտի թռչեն: Ու եթե այլ ռեժիսորների մոտ մարդիկ թռչում են ականի պայթյունից, ապա Կուստուրիցայի մոտ` սիրուց:
Սցենարիստ Աբդուլա Սիդրան
Սցենարիստ Աբդուլա Սիդրան

30/31
© Sputnik / Асатур Есаянц
2007 թվականին Էմիր Կուստուրիցան դարձավ գրականության և արվեստի Ֆրանսիական լեգեոնի ասպետ

31/31
© Sputnik / Асатур Есаянц
2005 թվականին Կուստուրիցան մկրտվեց `որպես ուղղափառ քրիստոնյա, և ստացավ Նեմանյա անունը


