00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:48
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:54
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:59
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձավորարևելյան երկնակամարում փայլատակում է իրանական աստղը

© Sputnik / Асатур ЕсаянцПерсидская мечеть в Ереване
Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվա կատարած այցից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Թեհրան կանխատեսելի էր

Դավիթ Գալստյան, Sputnik.

Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին զարգացումները հանգեցրել է նրան, որ տարածաշրջանում կտրուկ մեծացել է Իրանի Իսլամական Հանրապետության դերը:

Sputnik Արմենիա պորտալը փորձագետների հետ փորձում է պարզել Մերձավոր Արևելքի գործընթացներում Իրանի դերի մեծացման հիմնական պատճառները:

Հետհեղափոխական Իրանն իր ազդեցության բարձրակետում է

Միջուկային խնդրի կարգավորման մասին պատմական համաձայնությունն իսկական առաջընթաց էր հոգեվարքի մեջ գտնվող իրանական տնտեսության, և ինչու ոչ՝ արտաքին քաղաքականության համար: Այո, Իրանը սառեցնում է միջուկային ծրագիրը, բայց փոխարենը ստանում է զարգանալու ու նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու հնարավորություն և ամենագլխավորը՝ նավթի իրացման նոր շուկաներ:

Պետք է արժանին մատուցել Իրանին, որն Իրաքի հետ արյունահեղ պատերազմից հետո երկուսուկես տասնամյակ դիմակայեց աշխարհի խոշորագույն տերությունների տնտեսական շրջափակմանը: Բայց Իրանում հասկանում են, որ եթե իրավիճակը չփոխվի, երկիրը հետ կմնա տարածաշրջանում իր գլխավոր մրցակիցներից:

Президент России В.Путин встретился с президентом Сирии Б.Асадом - Sputnik Արմենիա
ԶԼՄ. Ասադը պատրաստվում է Իրան մեկնել
Արևմուտքն իր հերթին հաշտվել է, որ չի կարողացել տնտեսական և քաղաքական ճնշման օգնությամբ իր ազդեցության տակ վերցնել Իրանին կամ երկրում իշխանափոխություն իրականացնել: Եվ ներկա պայմաններում արևմտյան երկրները, որոնք մինչև հիմա անտեսել են մերձավորարևելյան գործընթացներում Իրանի մասնակցության հնարավորությունը, այժմ ստիպված են հաշվի նստել այդ երկրի հետ: Առանց Իրանի մասնակցության անհնար է լուծել սիրիական ճգնաժամը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ 1979թ.-ի հեղափոխությունից ի վեր այս պահին Իրանը ամենաբարենպաստ դիրքն է զբաղեցնում տարածաշրջանում և աշխարհում:

«Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը թե՛ վեցյակի հետ ստորագրած համաձայնագրի շրջանակում, թե՛ լուրջ տարածաշրջանային գործընթացներում հիմա լավագույն դիրքերում է»,- ասաց Ոսկանյանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Արևմուտքն ու Իրանը շատ երկար և դժվարությամբ են հասել Վիեննայի համաձայնագրին, վերջերս ԻԻՀ-ի բալիստիկ հրթիռների փորձարկումները չեն կարող պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառ դառնալ: Մեկնաբանելով հրթիռների գործարկումը և ՄԱԿ դիրքորոշումն այս հարցում՝ Ոսկանյանը նշեց, որ վեցյակի հետ բանակցություններում լուրջ փոփոխությունների պետք չէ սպասել:

«Եթե ընդհանրացնենք իրանական հասարակության շրջանում տիրող տրամադրությունը, կարելի է ասել, որ Իրանը մեծ ակնկալիքներ ունի։ Հոռետեսական տրամադրվածություն էլ կա, սկզբնական էյֆորիան մի փոքր նվազել է, սակայն իրանցիների մեծ մասն այդուհանդերձ սպասում է, որ վեցյակի հետ բանականությունները դրական ելք կունենան»,- նշեց իրանագետը:

Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում փորձագետ Ռուդիկ Յարալյանը նույնպես ընդգծեց, որ մինչև Վիեննայում համաձայնագիր կնքելը կողմերը երկար ճանապարհ են անցել, շատ դժվարություններ հաղթահարել, ուստի «Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը ստորագրված փաստաթղթի կետերի վերանայման պատճառ չի կարող դառնալ»:

Իրանն առաջ է անցել Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից

Խոսելով նույն փորձակումների մասին՝ Յարալյանը կարծում է, որ բալիստիկ հրթիռների գործարկումով Իրանն իր հնարավորություններն է ցուցադրել Թուրքիային և Սաուդյան Արաբիային:

«Իրանական զինված ուժերի հնարավորությունների ցուցադրությունն, անշուշտ, ուղղված է տարածաշրջանային այն ուժերին, որոնք փորձում են «ահաբեկչության դեմ պայքարի» քողի տակ սահմանափակել Թեհրանի ներգրավվածությունը մերձավորարևելյան գործընթացներում: Թեև բալիստիկ հրթիռների թեմայի համատեքստում մենք ավելի շատ հակաիսրայելական հռետորաբանություն ենք տեսնում»,- ասաց Յարալյանը:

Փորձագետը համոզված է, որ տվյալ պահին Սաուդյան Արաբիան և Թուրքիան ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում Իրանի համար, քան Իսրայելը, և Թեհրանում դա շատ լավ են հասկանում: Առավել ևս, հաշվի առնելով «Իսլամական կոալիցիայի» ստեղծումը, որի մեջ Իրանը չի մտնում:

Սակայն Յարալյանը ենթադրում է, որ նոր կոալիցիան չի կարող մահմեդական աշխարհի միավորման հիմք դառնալ, և միավորման արդյունավետությունը բավական կասկածելի է:

«Առաջին հերթին, այն պատճառով, որ կոալիցիայում ընդգրկված են երկրներ, որոնք չեն կարող որոշ անդամների հետ ընդհանուր ռազմավարական շահեր ունենալ, երկրորդ, կոալիցիայի ձևավորման ժամանակ անտեսվել է շիական գործոնը, ինչի ապացույցն է Իրանի բացակայությունը կոլաիցիայում»,- ասաց Յարալյանը:

Վահաբական Սաուդյան Արաբիայի պայքարն ահաբեկիչների դեմ, մի կողմից, ծիծաղելի է, մյուս կողմից՝ տխուր: Տխուր է այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան իր ռազմական հզորությամբ հանդերձ չի կարողանում ճնշել փոքր, բայց անհնազանդ Եմենին, որտեղից օրեր առաջ երկու հրթիռ է արձակվել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ: Եվ չնայած «մեծ գլխացավանքին»՝ թագավորությունը վախենում է զորք մտցնել այնտեղ: Եթե ամեն դեպքում նրանք մտնեն Եմեն, ապա հնարավոր է՝ հուսիթներից կրած պարտությունն ընդմիշտ հօդս ցնդեցնի մահմեդական աշխարհում առաջնորդության հասնելու երազանքները:

Ավելի լավ վիճակում չէ նաև Իրանի մեկ այլ կարևորագույն աշխարհաքաղաքական մրցակիցը՝ Թուրքիան: Կործանված ռուսական ինքնաթիռից հետո Սիրիայում իրավիճակի վրա քաղաքական ազդեցություն (դիվանագիտական մակարդակով) ունենալու հնարավորությունը հավասարվել է զրոյի: Իսկ ահաբեկիչներին աջակցելու փաստեր են սկսել ներկայացնել նույնիսկ թուրք լրագրողները:

Մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ Թուրքիային շատ պարզորոշ ցույց տվեց իր տեղը՝ թուրքական ղեկավարության համար բավականին տհաճ համեմատություն անելով: Նախագահը վստահեցրեց, որ կկործանվեն բոլոր այն ինքնաթիռները, որոնք կխախտեն Սիրիայի սահմանը:

«Թուրքիան վերջին շրջանում շատ զգույշ է գործում, քանի որ Ռուսաստանի հետ անմիջական ընդհարումը կարող է աղետալի լինել: Թուրքիան անհրաժեշտ աջակցություն չի ստացել ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից, որպեսզի գնա այդ ճանապարհով»,- ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Ռազմական փորձագետ. Ասադը կարող է չվախենալ պացիֆիստ Օբամայից
Նրա խոսքով՝ Ռուսաստանի սահմանած տնտեսական պատժամիջոցները զգալի հետևանք են ունեցել՝ բարդ դրության մեջ դնելով թուրք արտահանողներին և զբոսաշրջային ոլորտը:

«Իրավիճակն այնքան բարդ է, որ կառավարությունը զգուշացրել է՝ նա, ով կբողոքի, խնդիրներ կունենա: Բայց, օրինակ, Ստամբուլում մթերք և տեքստիլ արտահանողներն ամեն օր միլիոնավոր դոլարների կորուստներ են կրում, ուստի չնայած իշխանությունների սպառնալիքներին՝ նրանք չեն ցանկանում լռել»,- ասաց Իսպիրյանը:

 

Լրահոս
0