ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի- Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին հավանաբար Թեհրան կայցելի։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը` հղում անելով աղբյուրներին։
«Դա վերջին չորս տարվա ընթացքում Ասադի երկրորդ այցը կլինի»,- նշում է գործակալությունը։
Չի նշվում, թե այցը կոնկրետ երբ տեղի կունենա։ Չի պարզաբանվում նաև, թե Սիրիայի նախագահն ում հետ է պատրաստվում հանդիպել և ով կուղեկցի նրան ուղևորության ընթացքում։