00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:21
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաջիկստանն ապացուցում է, որ Ան-12-ը Հայաստանի քաղաքացու է պատկանում

© ReutersАвиакатастрофа в Судане
Авиакатастрофа в Судане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում խորհրդային ծագման ինքնաթիռներ վաղուց չեն գրանցում։ Հավանաբար այդ պատճառով է ինքնաթիռի տերը դիմել Տաջիկստանի ավիացիոն իշխանություններին, որպեսզի ինքնաթիռի թույլտվության փաստաթղթեր ստանա և կարողանա թռիչքներ կատարել

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի- Sputnik. Տաջիկստանի ավիացիոն իշխանություններն ապացույցներ են ներկայացրել այն մասին, թե ում է պատկանում ALA International ընկերության` Սուդանում կործանված Ան-12 ինքնաթիռը։ Օդանավը գրանցված է ԱՄԷ-ում, իսկ սեփականատերը Հայաստանի քաղաքացի Գառնիկ Պապիկյանն է։ Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարին հաջորդած օրերին տարաբնույթ տեղեկություններ էին տարածվում, որոնցից մեկում ասվում էր, որ Ան-12 ինքնաթիռը պատկանում է Տաջիկստանին, մյուսում`Հայաստանին, երրորդում` ԱՄԷ-ին։

Грузовой самолет с экипажем из России потерпел крушение в Южном Судане - Sputnik Արմենիա
Փորձագետներ. Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման վարկածները
Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ինքնաթիռը կապ ունի վերոնշյալ բոլոր երկրների հետ։ Ան-12 ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել Հարավային Սուդանում, պատկանում է ALA International ընկերությանը, իսկ սեփականատերը Հայաստանի քաղաքացի է։ Համապատասխան փաստաթղթերը Sputnik-ը ցուցադրել է Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի բաժնում։ ALA International ընկերությունը, որը գրանցված է Շարջայի (ԱՄԷ) օդանավակայանի ազատ գոտում, Հարավային Սուդանում կործանված Ան-12ԲՊ ինքնաթիռի սեփականատերն է։

© Предоставлено Министерством транспорта РТПисьмо под подписью Папикяна от 7 ноября 2015 года к авиационным властям Таджикистана
Письмо под подписью Папикяна от 7 ноября 2015 года к авиационным властям Таджикистана - Sputnik Արմենիա
Письмо под подписью Папикяна от 7 ноября 2015 года к авиационным властям Таджикистана

Asia Airways տաջիկական ավիաընկերությունը միայն իր ծածկագիրն է տրամադրել այդ ինքնաթիռին, իսկ Տաջիկստանի տրանսպորտի ոլորտում հսկողության և կարգավորմամբ զբաղվող պետական ծառայությունն ինքնաթիռը գրանցել է իր տարածքում։ Հարցազրույցի ժամանակ Տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի բաժնի պետ Ռահմոն Յուսուֆ Ազիմը Sputnik-ի թղթակցին է ցուցադրել այն պայմանագիրը, որը երկու ընկերությունները կնքել են 2014թ.-ի մայիսի 6-ին։

Авиакатастрофа в Судане - Sputnik Արմենիա
Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի աճյունները տեղափոխեցին Երևան

Այդ պայմանագրի համաձայն էլ, տաջիկական կողմը երկրի ծածկագիրը տրամադրել է ինքնաթիռին։ «Asia Airways-ի և ALA International-ի միջև կնքված պայմանգրով` տաջիկական կողմը պատասխանատվություն չի կրում նման միջադեպերի համար։ Այստեղ հստակ գրված է, որ շահագործող ընկերությունը ALA International-ն է, որը պատասխանատվություն է կրում թռիչքների անվտանգության և օդանավի տեխնիկական վիճակի համար։ Անձնակազմը և տեխնիկական կազմը համալրել է ALA International-ը»,- ասում է Ազիմը։Իրականում Տաջիկստանի ավիացիոն օրենսդրությունը թույլ է տալիս, որ երկրի ավիացիոն իշխանություններն իրենց տարածքում գրանցեն այլ ընկերությունների ինքնաթիռները և նրանց տրամադրեն ըստ պայմանագրի ավիաընկերությունների ծածկագրերն այն դեպքում, երբ, օրինակ, երկրի ավիաընկերությունները` ինքնաթիռի փաստացի սեփականատերերը, գտնվում են այսպես կոչված «սև ցուցակում» և չեն կարող թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ Տաջիկստանը չի ընդգրկվել նման ցուցակում։

Այլ դեպք է, երբ որոշ երկրներում խորհրդային ծագման օդանավերն արդեն ուղղակի չեն գործում։ Նման ինքնաթիռների աղետների դեպքեր դեռ չեն եղել, ինչն էլ այդ պատմությունը բացառիկ է դարձնում։ Շահագործման պայմանագիրը խախտվե՞լ է։ Տաջիկստանի ավիացիայի դեպարտամենտում չեն ասում, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռի հետ, որովհետև հետաքննությունը դեռ շարունակվում է, և եզրակացություն կներկայացնեն Սուդանի փորձագետները։ Փորձագիտական հանձնաժողովը մեկնել է Հարավային Սուդան իրավիճակը պարզելու համար։

Ըստ պայմանագրի, ինքնաթիռը շահագործող ընկերությունն այն չի կարող օգտագործել ռազմական գործողություններում, օգտագործել այն պետությունների տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, ռազմական հակամարտությունների գոտիներում, ինչպես նաև չի կարող օգտագործել ռազմական բեռների և թմրանյութերի տեղափոխման նպատակով։

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Հայտնի են դարձել Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները
Նշվում է, որ այդ ինքնաթիռի ժամանակավոր կայանման վայրը Օշ քաղաքի (Ղրղըզստան) օդանավակայանն է, Այնիի (Տաջիկստան) օդանավակայանն է կամ կողմերի հայեցողությամբ այլ օդանավակայան։ Պարզվել է, որ Տաջիկստանում նման ինքնաթիռները չորսն են, և դրանք բոլորը տրանսպորտային են, շահագործվում են Տաջիկստանից դուրս, և դա դարձել է Asia Airways ավիաընկերության գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառներից մեկը` մինչև պատահարի բոլոր հանգամանքները պարզելը։ Բացի այդ, Տաջիկստանի տրանսպորտի նախարարության տրանսպորտի ոլորտում հսկողության և կարգավորման պետական ծառայությունն արտապլանային ստուգում է անցկացնում Asia Airways-ում։

Գորդյան հանգույց

Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարին հաջորդած օրերին տարաբնույթ տեղեկություններ էին տարածվում, որոնցից մեկում ասվում էր, որ Ան-12 ինքնաթիռը պատկանում է Տաջիկստանին, մյուսում`Հայաստանին, երրորդում` ԱՄԷ-ին։
Գրանցված է Տաջիկստանում, թռիչքներ է կատարել` օգտագործելով տաջիկական Asia Airways ավիաընկերության ծածկագիրը, պատկանել է ALA International ընկերությանը, գրանցված է Շարջում, իսկ այդ ընկերության գլխավոր տնօրենը Հայաստանի քաղաքացի Գառնիկ Պապիկյանն է, որը նաև Հայաստանում գրանցված Taron-Avia ավիաընկերության գլխավոր տնօրենն է։

Տաջիկստանի ավիացիոն իշխանություններին հասցեագրված 2015թ.-ի նոյեմբերի 7-ի նամակում, որը ստորագրել է Պապիկյանը, նշվում է, որ ընկերությունը խորապես ցավում է միջադեպի համար և ընդգծվում է, որ տաջիկական կողմը պատասխանատավություն չի կրում պատահարի համար։
Ինչպես հաղորդել են Sputnik-ի աղբյուրները, Պապիկյանը հաստատում է այդ նամակի իսկությունը։ «Խնդրում ենք Տաջիկստանի ավիացիոն իշխանություններին հաշվի առնել այն փաստը, որ ICAO-ի փաստաթղթի համաձայն, այդ միջադեպը չի շոշափում Տաջիկստանի Հանրապետության շահերը»,- ասվում է նամակում։

Հայաստանում Sputnik-ի համար իրավիճակը մեկնաբանել է Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը։ «Լուրջ խախտում է տեղի ունեցել, նման տեղեկությունը չպետք է բացահայտվեր, քանի որ այժմ ավիավթարի լուրջ հետաքննություն է անցկացվում, որին մասնակցում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Միջազգային ավիացիոն հանձնաժողովը, ինչպես նաև Տաջիկստանի իշխանությունները, ինքնաթիռն արտադրող գործարանի ներկայացուցիչները»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով` մինչև պաշտոնական հետաքննության ավարտն այդ տվյալները պետք է ժամանակից շուտ հրապարակվեն։

Միլիոնավոր դոլարներ և ոչ մի պատասխանատվություն

Ինչ վերաբերում է ինքնաթիռի գրանցմանը, ապա հասկանալի է, որ ինքնաթիռներն անվճար չեն գրանցվում, բայց հայտնի չէ, թե ինչ արժի Տաջիկստանի տարածքում այլ երկրների ինքնաթիռների գրանցումը։

Asia Airways ընկերությունը հիշեցնում է կոմերցիոն գաղտնիքի հանգամանքը, իսկ մեզ չհաջողվեց զանգահարել տրանսպորտի կարգավորման պետական ծառայություն, որը գրանցում է օդանավերը։ Սակայն այդ ոլորտում աշխատող ավիատորը հաղորդել է Sputnik-ին, որ նման գործարքը կարող է մի քանի միլիոն դոլար արժենալ։ Դա երկրի համար շահավետ գործարք է, քանի որ պայմանագրի համաձայն, թռիչքի տեխնիկական վիճակի և անվտանգության համար տաջիկական կողմը ոչ մի պատասխանատվություն չի կրում, ինչպես նաև Ան-12-ի դեպքում։
«Տաջիկստանը միակ երկիրը չէ, որտեղ ինքնաթիռներ են գրանցում այլ երկրներից և ընկերություններից։ Օրինակ` ռուսական «Աերոֆլոտը» իր օդանավերի կեսը գրանցում է Վիրջինյան կղզիներում, Ղրղըզստանում հաճախ է կիրառվում նման փորձ։ Տաջիկստանի որոշ ավիաընկերություններ գրանցում են ինքնաթիռները, օրինակ, Շարջում, բայց թռիչքներ են իրականացնում Տաջիկստանում»,- պարզաբանում է հեղինակը։

Լևոն Ղազարյանն իր հերթին, մեկնաբանելով կողմերի պատասխանատվության հարցը, նշել է, որ սուդանական կողմը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ չի կարողացել ապահովել թռիչքի անվտանգությունը։ «Թռիչքի սպասարկումը և անվտանգությունը պետք է ապահովեր սուդանական ընկերությունը, որը շահագործել է այդ ինքնաթիռը։ Քանի դեռ հանձնաժողովը չի ավարտել հետաքննությունը, հասկանալի չէ, թե ինչն է եղել աղետի պատճառը»,- ասել է Ղազարյանը։
Հայաստանում խորհրդային ծագման ինքնաթիռներ վաղուց չեն գրանցում։ Հավանաբար այդ պատճառով է ինքնաթիռի տերը` Հայաստանի քաղաքացին, դիմել Տաջիկստանի ավիացիոն իշխանություններին, որպեսզի ինքնաթիռի թույլտվության փաստաթղթեր ստանա և կարողանա թռիչքներ կատարել։

Հետաքննություն Հարավային Սուդանում

Ան-12-ի բոլոր չորս ինքնագրիչները գտնվել են, հաղորդում են Սուդանի ԶԼՄ-ները, սակայն առայժմ պարզ չէ, թե երբ կհրապարակվի «սև արկղերում» գրանցված տեղեկատվությունը։ Աղետի պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում։ Անցած շաբաթ անձնակազմի հինգ անդամների աճյունները տեղափոխվել են Երևան։ Նրանք են` հրամանատար Գևորգ Թովմասյանը, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկներ Արմեն Անտոնյանը և Սուրեն Պետրոսյանը։

Անձնակազմում եղել է նաև ռուս օդաչու Մ. Ն. Վոլկովը։ Մահացած օդաչուի աճյունը կտեղափոխվի Մոսկվա։ Նախնական տվյալով` ինքնաթիռն ընկել էր թռիչքուղուց 800 մետր բարձրության վրա։ Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցչի խոսքով` Ան-12 ինքնաթիռում գտնվող 18 ուղևորից փրկվել էին երեքը, բոլորը` Հարավային Սուդանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել էին ինքնաթիռի անձնակազմի անդամները` Հայաստանի հինգ քաղաքացի և մեկ ռուսաստանցի։ Փրկարարաներն աղետի վայրում 36 դիակ էին գտել։

Ան-12Բ ինքնաթիռի գրանցմանը համարը 406 է, գործարանային համարը` 01347704, պատրաստվել է Տաշքենդի Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորման կողմից, թռչելու պիտանելիությունը` 2014թ.-ի դեկտեմբերի 23-ից մինչև 2015թ.-ի նոյեմբերի 26-ը։ Ինքնաթիռը թողարկվել է 60-ական թթ.-ին։ Ինքնաթիռի այդ տեսակները արտադրվել են Տաշքենդի ավիացիոն արտադրական միավորման կողմից 1962-1972թթ.-ին։ Այդ գործարանում թողարկվել է նմանատիպ 830 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։

© AmichaiStein1Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռը
Грузовой самолет с экипажем из России потерпел крушение в Южном Судане - Sputnik Արմենիա
Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռը
Լրահոս
0