00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետներ. Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման վարկածները

© AmichaiStein1Грузовой самолет с экипажем из России потерпел крушение в Южном Судане
Грузовой самолет с экипажем из России потерпел крушение в Южном Судане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով՝ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիաաղետի պատճառը կամ տեխնիկական անսարքությունն էր, կամ էլ՝ գերբեռնվածությունը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի-Sputnik. Փորձագետների կարծիքով՝ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիաաղետի պատճառը կամ տեխնիկական անսարքությունն էր, կամ էլ՝ գերբեռնվածությունը։

Sputnik լրատվական պորտալի թղթակիցը զրուցեց օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի՝ «Ֆենիքս Ավիայի» հիմանդիր Հակոբ Ճաղարյանի հետ։ Վերջինը, լինելով նաև Հայաստանում օդային աղետների հետաքննություններ իրանացնող միակ մասնագետը, վստահեցրեց, որ աղետը տեղի է ունեցել շարժիչի խափանման հետևանքով։

Մինչդեռ ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն այլ կարծիք ունի։

«Ընկերությունում, որտեղ աշխատել են մեր հայրենակիցները, ոչ մի օրենք չի գործում։  Մերոնք գնացել էին Հարավային Սուդան մի կտոր հացի փող աշխատելու։ Շատ պրոֆեսիոնալ տղաներ էին ու լավ գիտեին, որ օդանավը գերբեռնված է, պարզապես այլ տարբերակ չեն ունեցել։ Կոպիտ ասած՝ նրանց հրամայել են՝ փող ենք տալիս, ցրեք»,-մեկնաբանեց Ադբաշյանը։

Մասնագետները պատմեցին, որ ԱՆ-12 օդանավն ամբողջ բեռով ու վառելանյութով հանդերձ պետք է կշռի առավելագույնը 61 տոննա։ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայից մինչև հյուսիսում գտնվող Սալուջ հասնելու համար, համապատասխան հաշվարկներով, անձնակազմին պետք կգար 10-11 տոննա նավթ, այն դեպքում, երբ ինքնաթիռը կշռում է 35 տոննա։ Փորձագետներին մնում է պարզապես տեղեկանալ, թե քանի տոննա բեռ են փոխադրել: Միայն այդ դեպքում պարզ կդառնա՝ օդանավը գերբեռնվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ 

Այս տեղեկությամբ ամեն ինչ չի ավարտվում։ Հետաքննությունը դեռ պետք է պարզի, թե որ երկրում է գրանցված օդանավը։

Մի հարցում մեր երկու զրուցակիցները համակարծիք են. օդանավի անձնակազմի վեց անդամներն «իրենց գործի գիտակ մասնագետներ էին ու մեծատառով մարդիկ»։

Օրինակ` երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանն արցախյան ազատամարտի տարիներին շուրջ 1000 անգամ մեկնել է Ստեփանակերտ ու զենք-զինամթերք, վառելանյութ տեղափոխել։ Անհրաժեշտության դեպքում էլ վիրավորների է բերել Երևան։ Ու սա այն դեպքում, երբ ադրբեջանական կործանիչները պտտվում էին երկնքում։ Համբարձումյանը 15-16 հազար ժամ օդային թռիչք է իրականացրել ։ Այս թվերն առավել քան խոսուն են։

Օդաչուները մեծ հիացմունքով խոսեցին նաև ազգությամբ ռուս ղեկապետ Մաքսիմ Վոլկովի մասին, ով գերազանց տիրապետում էր օտար լեզուների և շատ  կազմակերպված մասնագետ էր։

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Հայտնի են դարձել Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները
Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռում են եղել նաև հրամանատար Գևորգ Թովմասյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը և ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում բեռնատար օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց վթարային վայրէջք կատարեց ու կործանվեց։ Անձնակազմի 6 անդամներից ու 12 ուղևորներից ողջ մնացին 3-ը։

Անձնակազմի 6 անդամներից 5-ը հայեր էին:

Գոհար Սարգսյան

Լրահոս
0