ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցությունն է հայտնել Փարիզում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և դատապարտել այդ գործողությունները:
«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,- ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում: