ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.42-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.23-ին սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 45.150 աշխարհագրական կոորդինատներով և 10 կմ խորությամբ։
Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գավառ և Մարտունի քաղաքներում:
Հայաստանում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:12 08.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)
CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographземлетрясение
CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismograph
Բաժանորդագրվել
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում 2-3 բալ է կազմել