00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակամարտություն Սիրիայում. ով ինչ է վերահսկում և ում դեմ է պայքարում

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևելագետը պատմել է Սիրիայի հակամարտության ուժի հիմնական կենտրոնների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արևելագետ Սուրեն Մանուկյանը լրագրողներին ներկայացրեց իր տեսակետը Սիրիայի հակամարտության վերաբերյալ, որտեղ, անկախ տարբեր կողմերից զինված խմբավորումների քանակին, կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուժային կենտրոններ։

Նրա խոսքերով` Սիրիայում գործում է հինգ հիմնական կողմ, նրանց դասավորությունը հաճախ փոխվում է, նրանց միջև պայքար է ընթանում։

Կառավարական զորքերն ու քրդերը

Մանուկյանը նշել է, որ հիմնական ուժերը, որոնք պայքարում են իսլամիստների դեմ, կառավարության զորքերն են` երկրի նախագահ Բաշար Ասադի ղեկավարությամբ, ինչպես նաև քուրդ աշխարհազորայինները։

«Սիրիական բանակը, որքանով զարմանալի է, արդեն չորրորդ տարին է պայքարում։ Թվում է, որ այն այլևս ռեսուրսներ չունի, մարդիկ քիչ են, սակայն նրանք շարունակում են պայքարել։ Սիրիական բանակը, որին աջակցում է Իրանն ու «Հեզբոլահը», ներկա պահին վերահսկում է երկրի 30%-ը, սակայն այնտեղ բնակվում է բնակչության 70%-ը (արևմտյան շրջանները, միջերկրածովյան ափերը և երկու մայրաքաղաքները` Դամասկոսն ու Հալեպը)», – ասել է փորձագետը։

Կառավարական ուժերը շուրջ 300 հազար մարդ են։

Ինչպես նշեց Մանուկյանը, երկրորդ քիչ կամ շատ համասեռ ուժը քրդերն են, ովքեր վերահսկում են երկու միլիոն բնակչությամբ երկրի հյուսիսը, սակայն նրանց շարքում ևս կան տարբեր ուղղություններ, ովքեր «կողմ» և «դեմ» են Ասադին։ Սակայն հիմնականում նրանք ներկայացնում են իրենց ազգային շահերը, սակայն դեռ որևէ պահանջ չեն ներկայացնում` կապված անկախության կամ ինքնավարության հետ։

«Չափավոր ընդդիմություն»


«Երրորդ ուժը, որն ավելի ու ավելի է «հյուծվում», «չափավոր ընդդիմությունն է»։ Երեք տարի առաջ, ընկնելով այս սահմանման տակ, «Սիրիական ազատ բանակը» չափազանց ուժեղ էր, սակայն այն կամաց–կամաց կորցրեց ժողովրդի աջակցությունը», – ասաց Մանուկյանը։

Նրա խոսքերով` Բանակի շարքերը նոսրացել են, իսկ այժմ նրանից բազմաթիվ խմբեր են «պոկվում», որոնք միանում են ջիհադիստներին։

«Թեև այդ ուժը քիչ ռեսուրսներ ունի և չափազանց փոքր տարածք է վերահսկում, այն գոյատևում է Արևմուտքի հաշվին։ Նրանք ստանում են մեծ գումարներ արևմտյան երկրներից, որոնք իրենց օգնությամբ փորձում են պահպանել երկրում ազդեցության լծակը», – նշել է արևելագետը` ավելացնելով, որ մի շարք ռադիկալ խմբավորումներ, թաքնվելով նրանց անվան տակ, նույնպես գումար և սպառազինություն են ստանում։ Ինքը` ՍԱԲ–ը, նույնպես ստացված զենքը շատ հաճախ վաճառում է իսլամիստներին։

Ռադիկալ իսլամիստներ


Չորրորդ ուժը` ռադիկալ իսլամիստները, Ջեբհաթ ան–Նուստրա շարժման գլխավորությամբ, Ասադի ռեժիմի հակառակորդներն են։

«Այստեղ մտնում են ավելի քան հարյուր փոքր և միջին խմբավորումներ, որոնք ունեն իրենց սեփական նպատակները` սկսած մի շրջանի գրավումից, վերջացրած զինամթերքի վերավաճառքով։ Այս խմբավորումը շատ ուժեղ է, այն հիմնական հարվածող ուժն է, որը հաջող օպերացիաներ է իրականացնում կառավարական զորքերի դեմ», – ընդգծել է Մանուկյանը։

Российская боевая авиация на аэродроме Хмеймим в Сирии - Sputnik Արմենիա
Ռուսական ավիացիան ահաբեկչական բազա է ոչնչացրել սիրիական Իդլիբում
Արևելագետի գնահատմամբ` Ջեբհաթ ան–Նուստրան վերահսկում է մոտ 20% տարածք երկրի կենտրոնում։

Մանուկյանը նշեց, որ այս շարժման վերջին հաջողված օպերացիան Իդլիբում ռազմական բազայի գրավումն էր։

Հենց այս բանից հետո Ռուսաստանը սկսեց Սիրիայում իր ավիացիայի կիրառումը (թեև, ըստ ամենայնի, այս ծրագրերը մշակվել են ավելի վաղ)։

Նա մատնանշել է, որ Իդլիբը գտնվում է այնպիսի գոտում, որը միացնում է Դամասկոսը Լաթաքիայի և ափի հետ։
СПУТНИК_Боевая техника ИГ переместилась в жилые районы Сирии. Кадры с разведдрона - Sputnik Արմենիա
ԻՊ–ն մարտական տեխնիկան տեղափոխվել է Սիրիայի բնակելի շրջաններ։ Կադրեր հետախուզական դրոնից
Ջեբհաթ ան–Նուստրայի գրոհայինների քանակը դժվար է ասել, մոտավորապես այն ավելի քան 60 հազար մարդ է, թեև նրանք ավելի պառակտված և քիչ միասնական են, քան մյուսները։ Ջեբհաթ ան–Նուստրայում, ինչպես և «Իսլամական պետության» մեջ, նույնպիսի արնախում գրոհայիններ են, որոնք պարզապես այնքան շատ աչքի չեն  ընկնում ԻՊ գրոհայինների ֆոնին։

«Իսլամական պետություն»

ԻՊ գրոհայինների տխուր «փառքը», շնորհիվ անհավանական դաժանության և ցինիկ ակցիաների մասին տեղեկատվության, հիրավի էպիկական մասշտաբներ է ձեռք  բերել։ Նրանք գրեթե ոչնչով չեն տարբերվում նախկին խմբավորումներից, գուցե միայն հասարակական մահապատժի հանդեպ ունեցած հակումով։

Ինչպես կարծում է հայ արևելագետը, ԻՊ ռեսուրսները բավարար չեն մեծ տարածքների վերահսկման համար, այդ իսկ պատճառով նրանք փորձում են  վախի մթնոլորտ տարածել։

Մանուկյանի խոսքերով` ԻՊ գրոհայինները (ընդհանուր առմամբ նրանք շուրջ 60 հազար են) վերահսկում են Սիրիայի տարածքի մոտ 50%, սակայն քիչ բնակչությամբ (մոտ 15%), հիմնականում դա անապատներն ու մի քանի խոշոր քաղաքներն են` Ռաքան ու Դեյր–էզ–Զորը։

Փորձագետը նշեց, որ ԻՊ վերահսկողության տակ են գտնվում մի քանի նավթահորեր, և նավթամթերքի վաճառքը ցածր գներով (նույնիսկ Ասադին) թույլ է տալիս նրանց գոյություն պահպանել։ Նրա խոսքերով` Ասադի զորքերը ներկա պահին չեն առնչվում ԻՊ–ի հետ` նրանց միջև է գտնվում Ջեբհաթ ան–Նուստրան, որը երկու կողմերի դեմ էլ պայքարում է։

Ռուսաստան և ԱՄՆ


Բացի վերը նշված ուժերից, Սիրիայի տարածքում հակամարտությունում ներգրավված է նաև կոալիցիան` ԱՄՆ–ի գլխավորությամբ։

«Նրանք գնդակոծում են Սիրիան ավելի քան մեկ տարի, սակայն օպերացիայի չափազանց ցածր արդյունավետությունը թույլ տվեց խոսել այն մասին, որ ամերիկացիներն ի սկզբանե չէին պատրաստվում վերացնել Իսլամական պետությունը», – ասել է Մանուկյանը։ Նա հիշեցրել է, որ առավել մարտունակ Լիբիային ԱՄՆ–ն ծնկի բերեց մի քանի ամսվա ընթացքում, իսկ ԻՊ–ին մինչ օրս չեն կարողանում։

Համեմատաբար վերջերս Սիրիայում ռազմական գործողություններ է սկսել Ռուսաստանը, որն արդեն հասցրել է իր առաջին ավիահարվածները։ «Ռուսաստանը Սիրիային վերաբերվում է գրեթե այնպես, ինչպես Հայաստանին` այն ընկալելով որպես պետություն, որի հետ շատ ընդհանուր բաներ ունի, կան ուժեղ պատմական և քաղաքակրթական կապեր», – նշել է փորձագետը։ Նա հիշեցրել է, որ Տարտուսում նախկինում էլ գործել է ռազմատեխնիկական բազա, սակայն այժմ այն ընդլայնվում է, նոր թռիչքուղիներ են կառուցվում։

Մանուկյանի խոսքերով` Ռուսաստանի հիմնական նպատակը Ասադի ռեժիմի պահպանումն է, և այժմ հարվածները հիմնականում հասցվում են ան–Նուստրայի իսլամիստների նկատմամբ, ովքեր անմիջականորեն առնչվում են կառավարական զորքերի հետ։

Ռուսաստանը լավ հասկանում է, որ այն իսլամիստները, ովքեր պայքարում են Ասադի դեմ, հատկապես ծագումով Հյուսիսային Կովկասից, երբևէ ետ կգան։ Դրա համար որքան իսլամիստներ նրանք վերացնեն Սիրիայում, այնքան ավելի քիչ մարդ զենքով դուրս կգա Ռուսաստանի դեմ», – ասել է Մանուկյանը։

Դրա հետ մեկտեղ փորձագետը նշել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմներում հաղթանակ են տանում ցամաքային զորքերը։ «Սակայն արդյո՞ք Ասադն ունի այն ռեսուրսը, որպեսզի իր վերահսկողության տակ վերցնի Սիրիայի տարածքը, սա է հարցը», – եզրափակել է Մանուկյանը։

Լրահոս
0