ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի– Sputnik. ՀԱՊԿ–ի անդամ պետությունների ներկայացուցիչները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան և Տաջիկստան) կմասնակցեն ՀԱՊԿ մշտական խորհրդի ընդլայնված նիստին, որը նվիրված կլինի եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, հակամարտությունների կանխարգելման և դրանց կարգավորման հարցերին։
Հոկտեմբերի 12–ին նախատեսված նիստում ելույթ կունենա ԵԱՀԿ–ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
Մտքեր կփոխանակվեն միջազգային անվտանգության արդի խնդիրների շուրջ։ Շարունակելով ՀԱՊԿ–ի և ԵԱՀԿ–ի` ժամանակակից աշխարհի գլոբալ անվտանգության կարևոր խնդիրների շուրջ կառուցողական երկխոսությունը` Զանիերը Մշտական խորհրդի նիստի մասնակիցների հետ կքննարկի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու գործում փոխգործակցությանը վերաբերող հարցերը։
ՀԱՊԿ–ին առընթեր Մշտական խորհրդի նիստին կմասնակցի ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով նաև երկկողմ հանդիպում կունենա Զանիերի հետ։
Նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ քարտուղարության և միավորված շտաբի ղեկավարությունը, հրավիրված են ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններ։
Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի` Եվրասիայում անվտանգության հարցերի խորհրդի նիստին
13:32 07.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)
© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցРабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ
![Рабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ Рабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/11/26/112690_0:0:1461:822_600x0_80_0_0_0aa2e777c94d657b8cf602cf2082f417.jpg)
© Sputnik / Виталий Белоусов
/ Բաժանորդագրվել
Նիստում ելույթ կունենա ԵԱՀԿ–ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, հայտնում է ՀԱՊԿ–ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը