ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Էթիկայի կոմիտեն հեռացրել է ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնին հավակնող հարավկորեացի Չխոն Մոն Ջունի թեկնածությունը ֆեդերացիայի ընտրությունների մասնակցությունից։ Ինքը հերքում է որևէ խախտում կատարելու մեղադրանքը, գրում է Lenta.ru–ն` հղում անելով Reuters–ին։
Չխոն Մոն Ջունը պնդում է, որ որևէ օրենք չի խախտել և մտադիր է մեղադրանքը բողոքարկել, այդ թվում դատական կարգով։ «Ի վերջո ես հաղթանակ կտանեմ, և մեղադրանքը կհանվի ինձնից», – խոստացել է նա։
Հեռացված թեկնածուն ենթադրել է, որ կոմիտեին դուր չի եկել Հարավային Կորեայի հայտին իր ակտիվ աջակցությունը, որով առաջարկվում էր 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթն անցկացնել այդ երկրում։ Այն ժամանակ Չխոն Մոն Ջունն առաջարկում էր համաշխարհային ֆուտբոլային հիմնադրամ ստեղծել։
Չխոն Մոն Ջունը զբաղեցնում էր ՖԻՖԱ–ի փոխնախագահի պաշտոնը։ Նա միլիարդատեր է, Hyundai Business Group ընկերության ակցիաների հիմնական փաթեթի սեփականատերն է։
ՖԻՖԱ–ի կոնգրեսը, որտեղ ընթանալու են նոր ղեկավարի ընտրությունները, անցկացվելու է Ցյուրիխում 2016 թվականի փետրվարի 26-ին։ Բացի Չխոն Մոն Ջունից, նախագահի պաշտոնին իր թեկնածությանն էին առաջադրել Միշել Պլատինին, ԲԿՄԱ նախկին գլխավոր մարզիչ բրազիլացի Զիկոն։
Ընտրություններին իրենց մասնակցության մտադրության մասին հայտնել էին նաև ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Ժինոլան, Արգենտինայի հավաքականի հարձակվող Դիեգո Մարադոնան, Լիբերիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Մուսա Բիլիթին և նախկին նիգերիացի ֆուտբոլիստ Սեգուն Օդեգբամին։