ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՖԻՖԱ–ի նախագահն իր դեմ հարուցված գործի պատճառով չի լքի պաշտոնը. Յոզեֆ Բլատերի` ՈՒԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինիին փոխանցած գումարը պարզապես փոխհատուցում է եղել, ուրիշ ոչինչ։ Ինչպես հայտնում է Sputnik–ը` հղում անելով Ռոյթերսին, այս մասին նշված է Բլատերի փաստաբանների նամակում։
Ուրբաթ Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն գործ է հարուցել Բլատերի նկատմամբ։ Շաբաթ օրը Guardian–ը գրել էր, որ ՖԻՖԱ–ի էթիկայի հարցերով կոմիտեն ևս քննություն է սկսել Բլատերի նկատմամբ։ Կասկածում են, որ ՖԻՖԱ–ի նախագահն ապօրինի կերպով երկու միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Պլատինիին, ով իր հերթին բացատրել է, թե վճարն իրականացվել է պայմանագրով։ ԶԼՄ–ների տվյալներով` ՖԻՖԱ–ի կոմիտեն Պլատինիի նկատմամբ ևս քննություն է սկսել։
Բլատերը, ով գլխավորում է ՖԻՖԱ–ն 1998 թ.–ից, մայիսի 29–ին վերընտրվել էր 5–րդ անգամ` հաղթելով իր միակ մրցակցին` Հորդանանի արքայազն Ալի բին Ալ–Հուսեյնին, սակայն արդեն հունիսի 2–ին հայտարարել էր, որ հեռանում է պաշտոնից։