ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. SpaceX ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը պատմել է Մարսի հետագա գաղութացման համար այդ մոլորակի կլիմայի փոփոխության իր ծրագրի մանրամասները: Մասկի խոսքով՝ «կարմիր մոլորակը» մարդկանց ապրելու համար պիտանի դարձնելու նպատակով անհրաժեշտ է երկու առկայծող արև «վառել» բևեռների վրա:
Պատասխանելով Mashable պարբերականի լրագրող Լանսու Ուլանովի հարցին՝ ՆԱՍԱ-ի` Մարսում աղի հեղուկ ջրի հոսքերի բացահայտման վերաբերյալ, Մասկը ողջունել է այդ առաջարկությունը: Գիտնական-գործարարն ավելի վաղ առաջ էր քաշել Մարսի ջերմամիջուկային ռմբակոծման գաղափարը:
10 սեպտեմբերի 2015, 22:08
Մեկնաբանելով իր առաջարկը` Մասկը պարզաբանել է, որ մոլորակի բևեռներում ջերմամիջուկային ռումբերի պայթեցումը պետք է Արևի երկու գաճաճ նմանակներ ստեղծելու համար: Մասկի կարծիքով, դա կարճ ժամանակում կտաքացնի Մարսի մթնոլորտները:
«Սառեցված ածխաթթու գազի գազաֆիկացումը, մթնոլորտը խտացումը և ջրի ջերմաստիճանի բարձրացումը կնպաստեն ջերմոցային էֆեկտի: Իսկ հետագայում մոլորակի ջերմացմանը կնպաստի կասկադի էֆեկտը»,- պատմել է Մասկը: Գործարարը նշել է, որ պայթյունները ծրագրվում է իրականացնել մոլորակի ամենամակերևութային հատվածներում, այդ իսկ պատճառով լուրջ աղետների դրանք հանգեցնել չեն կարող: Մասկն ընդգծել է, որ առայժմ չկան այն տեխնոլոգիաները, որոնցով պետք է կատարվեն այդ պայթյունները: