00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերլուծաբան. Բաքուն փորձում է հայկական կողմի պատասխան գործողությունները որպես հարձակում ներկայացնել

Բաժանորդագրվել
Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների համաչափ պատասխանները մեկնաբանի որպես հարձակում կամ նվաճողական գործողություն, կարծում է Մովսես Դեմիրճյանը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների համաչափ պատասխանները մեկնաբանի որպես հարձակում կամ նվաճողական գործողություն, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը։

Ուրբաթ Ղարաբաղի ուժերի դիրքերի ուղղությամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։

армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
ԼՂՀ ՊՆ հայտարարություն. Ադրբեջանը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ և վիրավոր
«Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, թե ինքը կարողանում է ապահովել իր երկրի անվտանգությունը։ Իհարկե սա բավական տգետ մեխանիզմ է, բայց այս պահին այլ բացատրություն տալ անհնար է»,– ասել է Դեմիրճյանը։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը տարիներ շարունակ երկու մասի է բաժանված եղել։ Հակամարտության մի մասը եղել է սահմանում, մյուս մասը քննարկվել է միջազգային տարբեր ատյաններում:

«Բայց տարիները ցույց տվեցին, որ կոնֆլիկտային մասը, որը քննարկվում էր քաղաքակիրթ միջավայրում, կարծես թե մտավ փակուղի: Միջազգային իրավունքը գոնե մեզ վերաբերող կոնֆլիկտի պարագայում լուծման հնարավորություն ցույց չտվեց: Եվ այսօր, երբ կոնֆլիկտը չի լուծվում և չի էլ նշմարվում դրա լուծման քաղաքակիրթ տարբերակը, ապա բնականաբար ակտիվանում է դրա լուծման ոչ քաղաքակիրթ ձևը: Իհարկե սա կոնֆլիկտի լուծման ամենավատ տարբերակն է և այն տարբերակը չէ, որից պետք է ուրախանալ կամ որով պետք է առաջնորդվել, բայց խնդիրից խուսափելու համար պետք է նոր հարթակներ գործարկել կամ միջազգային իրավունքի նոր նորմեր ստեղծել, եղած նորմերը վերաիմաստավորել, պետք է ավելի մեծ աշխատանք տանել քաղաքակիրթ միջավայրում, որն իր ազդեցությունը կարող է ունենալ շփման գծում լարվածությունը նվազեցնելու գործում»,– ասել է Դեմիրճյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0