ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Ադրբեջանը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհ և վիրավոր, ասված է ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ»,- ասված է հայտարարությունում:
Ըստ հաղորդագրության` ԼՂՀ Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել:
Հայտարարությունում իրականությանը չհամապատասխանող է որակվել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել:
ԼՂՀ ՊՆ հայտարարություն. Ադրբեջանը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ և վիրավոր
14:23 28.09.2015 (Թարմացված է: 17:46 12.10.2015)
© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
© Photo : press office of the MoD of RA
Բաժանորդագրվել
Ըստ հաղորդագրության` ԼՂՀ Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել