00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. անիմաստ էր կարծել, թե կփոխվի Իրան - Իսրայել հարաբերությունների տրամաբանությունը

© SputnikИран
Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յարալյանի կարծիքով` միջուկային հիմնախնդիր շուրջ համաձայնությունը բնավ չի ենթադրել և այսօր էլ չի ենթադրում, որ Իրանը փոխելու է իր տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի–Sputnik. Իրանի բանակի գլխավոր հրամանատարի հայտարարությունն շատ մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետև բոլորը սպասում էին, որ միջուկային հիմնահարցի շուրջ համաձայնություն ձեռքբերելուց  հետո 180 աստիճանով կփոխվի տարածաշրջանային գործընթացների տրամաբանությունը, Իրան-Իսրայել փոխհարաբերությունների տրամաբանությունը, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի հարցերով փորձագետ Ռուդիկ Յարալյանը՝ մեկնաբանելով գեներալ-մայոր Այաթոլլա Սալեհիի հայտարարությունը` տեսանելի ապագայում Իսրայելը ոչնչացնելու մասին:

«Այս զարգացումների ֆոնին, երբ հնչում է նման հայտարարություն, ապա ինչ-որ տեղ տրամաբանական է, որ որոշակի աղմուկ է բարձրանում: Սակայն պետք է նշեմ, որ սա նորություն չէ. Իրանի արտաքին քաղաքականությունը՝ իսլամական հեղափոխությունից ի վեր, անշեղորեն գիծ է ընտրել և այդ գծով առաջ է ընթանում», – նշել է իրանագետը

Նրա կարծիքով` անիմաստ էր համարել, որ կտրուկ ձևով կփոխվի Իրանի և Իսրայելի հարաբերությունների տրամաբանությունը՝ այդ աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո։

Յարալյանն ավելացրել է, որ նախ Իսրայելը չողջունեց այդ պայմանագրի ստորագրումը, ավելին՝ քննադատեց այն:

«Բայց ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա. ԱՄՆ-ից պարբերաբար հնչում էին հայտարարություններ, որ այդ  համաձայնագիրը դեռևս չի նշանակում Իրան- ԱՄՆ հարաբերությունների կարգավորում: Ինչպես տեսնում ենք, դրա նշույլներն անգամ դեռ չեն նկատվում, թեև պատժամիջոցների վերացումն արդեն օրակարգային հարց է և կոնկրետ ժամանակահատված է նշվել դրանք վերացնելու համար»,-ասել է նա:

Յարալյանի կարծիքով` միջուկային հիմնախնդիր շուրջ համաձայնությունը բնավ չի ենթադրել և այսօր էլ չի ենթադրում, որ Իրանը փոխելու է իր տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը:

Նա հավելել է, որ Իրանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հավակնություններ ունի տարածաշրջանում` ստանձնելու իսլամական երկրների առաջատարի դերը և, այդ տրամաբանությունից ելնելով էլ կառուցելու է իր արտաքին քաղաքականությունը

«Այս համատեքստում Իսրայելը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան նրա ամենագլխավոր մրցակիցներն են, և ակնկալել, որ այդ պայմանագիրը կարող է որևէ կերպ ազդել Իրանի տարածաշրջանային քաղաքականության վրա, մասնավորապես՝ այս երկրների նկատմամբ վարած քաղաքականության վրա, կարծում եմ` միամտություն է»,-նշել է իրանագետը։

Նրա կարծիքով` Իրանից հնչած հայտարարությունը, բնականաբար, չմնաց անարձագանք:

«Իսրայելի վարչապես Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո ԻԻՀ-ի ագրեսիան ավելացել է», – նշել է նա։

Իրանագետը, սակայն, Նեթանյահուի խոսքերն այնքան էլ անկեղծ չի համարում:

Նա հիշեցնում է Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիները, երբ Իրանը հանդես էր գալիս շատ ավելի կոշտ հայտարարություններով և շատ ավելի հաճախակի:

«Ուղղակի այս անգամ այս հայտարարությունն ավելի ցավալի ընդունվեց, քանի որ ակնկալիքները, որ Իրանը կփոխի իր արտաքին քաղաքականության որոշ գծեր, շատ ավելի մեծ էին»,-եզրափակել է Իրանի հարցերով փորձագետը:

Լրահոս
0