ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի–Sputnik. Երևանում հոկտեմբերի 6-11-ը կկազմակերպվի Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջին առաջնությունը` Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջարկությամբ, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` երկու տարի առաջ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից հայտ է ներկայացվել Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիա՝ Եվրոպայի ուսանողական մարզական առաջնությունների շարքում շախմատը ներառելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է և որոշվել առաջին մրացաշարն անցկացնել Հայաստանում:
Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեքշաբթի հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։
«Կազմկոմիտեի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են առաջնության նախապատրաստական աշխատանքները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նախարարը հանձնարարել է մրցաշարը կազմակերպել հավուր պատշաճի՝ համագործակցելով Շախմատի ֆեդերացիայի և համապատասխան պետական կառույցների հետ։
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդները զգան, որ իրենք այցելել են շախմատային գերտերություն»,- նշել է ԿԳ նախարարը:
Ինչպես նշվում է ԿԳՆ–ի մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրության մեջ, Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 15 երկրների 30 թիմեր:
Հայաստանն առաջնությանը մասնակցելու է տղաների ու աղջիկների 3-ական թիմով:
Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջին առաջնությունը կանցկացվի Երևանում
© Sputnik / Самвел СепетчянШестые Панармянские игры. Шахматы
© Sputnik / Самвел Сепетчян
Բաժանորդագրվել
Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 15 երկրների 30 թիմեր