ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում նախօրեին մեծ շուքով նշել են ամբողջ հայության համար թերևս ամենակարևոր տոնը` Հայաստանի անկախության 24–րդ տարեդարձը։
Առավոտից մինչև ուշ երեկո մայրաքաղաքում և երկրի մարզերում տոնական միջոցառումներ են անցկացվել, որոնց ակտիվորեն մասնակցել են թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները…
Մայրաքաղաքում տոնին նվիրված ամենավառ իրադարձություններն, անկասկած, մոտոմրցավազքն ու օդապարիկներն էին։ Բայց տոնի բարձրակետը, դրա արժանի ավարտն Ազատության հրապարակի համերգն էր։
Համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանում ավանգարդ ֆոլք երաժշտության հիմնադիր, հայտնի երաժիշտ և կատարող Արտո Թունջբոյաջյանը, ինչպես նաև «Ռեինկարնացիա» ռեգի խումբը, հիանալի անցան։ Հատկապես ուրախ էին երեխաները, որոնց դեմքերին կարելի էր տեսնել տոնի խորհրդանիշը` հայկական եռագույնը։ Մայրաքաղաքի օտարերկրյա հյուրերը նույնպես երևանցիների հետ նշում էին համահայկական տոնը։
Տոնի շքեղ ավարտը գունեղ հրավառությունն էր, որի համազարկերը զարդարեցին անկախ Հայաստանի մայրաքաղաքի երկինքը։













