ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անկախության օրվան նվրիված Երևանում երկուշաբթի հանդիսավոր պայմաններում օդ բաց թողնվեց հսկա օդապարիկը:
Հայկական եռագույնով հսկա օդապարիկը օդ բարձրացավ Երևանի կենտրոնում։
Օդապարիկի վերելքն ուղեկցվում էր բազմաթիվ հանդիսատեսի ծափերով և յուրահատուկ ֆլեշմոբով, որը կազմակերպել էր Հայաստանի հեծանվային սպորտի սիրահարների ֆեդերացիան:
Միջոցառման նախաձեռնողներն էին Skyball կազմակերպությունը ու Հայաստանի օդագնացության ազգային ֆեդերացիան:
Նմանատիպ ակցիա անցկացվել է Հայաստանի անկախության ճանաչման օրը` 1991 թվականին:
Հայաստանը սեպտեմբերի 21-ին տոնում էԱնկախության օրը, այս օրն ավանդաբար ոչ աշխատանքային է:
Հենց այս օրը 1991 թվականին Հայաստանի ժողովուրդը, համաժողովրդական հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Միության կազմից, որի կազմում էր 1920 թվականից, դուրս գալու համար։ Այդ օրը Գերագույն Խորհրդի որոշմամբ` անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:






