00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էներգետիկ արագացում օֆշորային հետքով

© FacebookАршалуйс Мгдесян
Аршалуйс Мгдесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ինտեր ՌԱՕ» հոլդինգի` հայկական «Էլեկտրացանցերը» վաճառելու որոշումը շատերն էին կանխատեսում, բայց քչերն էին սպասում, որ գործարքը կարող է իրականացվել հիմա, երբ ընկերությունում միջազգային աուդիտ է անցկացվում։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հասարակական և քաղաքական բանավեճերի ամենաքննարկվող թեմաների էպիկենտրոնում կրկին ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն է։ Պատճառը ոչ թե Հայաստանի էլեկտրացանցերի սակագների սկանդալային բարձրացումն է, որը հունիսին զանգվածային բողոքի ալիք են բարձրացրել, այլ ընկերության վաճառքը։ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ը որոշել է վաճառել իր դուստր կառույցը` «Հայաստանի էլեկտրացանցերը»։ ՀԷՑ–ի բաժնետոմսերի օտարման հայտով ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարություն։ Նախարարների կաբինետը կդիտարկի հոլդինգի հայտը մի քանի օրվա ընթացքում։

ՀԷՑ–ի վաճառքի որոշումը կանխատեսել էին շատերը, բայց քչերն էին սպասում, որ գործարքը կարող է իրականացվել հիմա, երբ ընկերությունում միջազգային աուդիտ է անցկացվում։

Բացի այդ, մինչև վերջերս պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրները բազմիցս կրկնել են, որ ընկերության և նրա պարտքերի ճակատագիրը կորոշվի միայն աուդիտի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ աուդիտն անցկացվում է հասարակայնության պահանջով և պետք է բացահայտի, թե որքանով արդար էր էլեկտրաէներգիայի սակագները 17 տոկոսով բարձրացնելու որոշումը։ Դրան զուգահեռ քննարկվում էին ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու զանազան տարբերակներ` ընկերության վաճառքից մինչև դրանց ազգայնացում։

Интер РАО запустило новый энергоблок на Уренгойской ГРЭС - Sputnik Արմենիա
Ինտեր ՌԱՕ–ն գնորդ է գտել «Հայաստանի էլցանցերի» համար
Գործարքն անսպասելի էր նաև կառավարության բազմաթիվ անդամների համար։ Նախարարների կաբինետի տնտեսական հատվածի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում չկարողացան գործարքի որևէ մանրամասն հաղորդել, քանի որ մանրամասներ չեն ունեցել։ Նրանք միայն հավաստել են, որ «ոչ մի մտավախություն չկա»։ Մենք պետք է մանրամասն ուսումնասիրենք ներկայացված փաստաթղթերը, այստեղ մտավախություններ չկան»,– ԶԼՄ–ների հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքից մի բան է պարզ դարձել` էլեկտրաէներգիայի սակագները չեն վերանայվի, իսկ ընկերության պարտքային պարտավորությունները վաճառքի դեպքում կանցնեն նոր սեփականատիրոջ։

«Ընկերության վաճառքի առիթով բանակցություններ եղել են, բայց բոլորը սպասում էին գործարքի իրականացման միայն աուդիտի անցկացումից հետո։ Հավանաբար, վերին օղակներում որոշում է ընդունվել արագացնել վաճառքի գործընթացը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել են ՀԷՑ–ի աղբյուրները։

Ռուսական հոլդինգն էլ հենց գտավ գնորդին, որը, ըստ ԶԼՄ–ների,  Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված Liormand Holdings Limited ընկերությունն է։ Կառավարությունում որոշվել է «դիտարկել տվյալ հայտը և համապատասխան եզրակացություն տալ»։ Ամենայն հավանականությամբ, գործարքը կկայանա այն պարզ պատճառով, որ հայտը տվել է սեփականատեր–ընկերությունը, և դա կատարվել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումից հետո։ Իսկ ՀԷՑ–ի վաճառքի գործընթացի արագացումը, ինչպես կարծում են փորձագետները, կապված է հենց նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Այդ համատեքստում է տեղավորվում ՀԷՑ–ում մեր աղբյուրների ենթադրությունն այն մասին, որ «վերևներում որոշել են արագացնել գործընթացը»։ 
электрические сети - Sputnik Արմենիա
Համակարգի խնդիրները լուծելու համար բավական չէ միայն ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելը. տնտեսագետ
Որպես «Հայաստանի էլեկտրացանցերի» գնորդ, մամուլի լուրերով, աֆիլացված է հայազգի ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։ Կարապետյանի` ՀԷՑ–ը գնելու մտադրության մասին տեղական ԶԼՄ–ները բազմիցս են նշել։ Թեև այդ տեղեկության պաշտոնական հաստատում ինչպես չեղավ, այնպես էլ չկա, բայց հայտնի է, որ Liormand Holdings Limited օֆշորային ընկերության հիմնադիրներից մեկը` Սինար Բոդմերը, Կարապետյանի հոլդինգին պատկանող Ֆորա–բանկի աշխատող է։

Օֆշորային գոտում, ինչպես և ակնկալվում էր, Marcuard Heritage ընկերությանը պատկանող Liormand–ի համասեփականատերեր համարվող ընկերությունների բավական երկար շղթա է կազմվում։
 
Հայկական մամուլում բացի Սամվել Կարապետյանից որպես ՀԷՑ–ի նոր սեփականատերեր նշվում են նաև այլ խոշոր գործարարների անուններ։ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկացմամբ, բացի Կարապետյանից, գործարքին մասնակցում են այնպիսի գործարարներ, ինչպիսիք` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը։

Հայաստանում ոչ վաղ անցյալում օֆշորային սխեմի և «օֆշորային սկանդալների» առայության պարագայում, որտեղ հնրում էին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, փորձագետները մտավախություն ունեն, որ «Էլցանցերի» վաճառքը կարող է «մասշտաբային մեքենայություն» լինել։ ՀԷՑ–ի վաճառքի հավասարման մեջ շատ են  օֆշորային «բեքգրաունդով» անհայտները, ինչն էլ որոշակի ֆոբիաներ է առաջացնում հայ հասարակությունում և մտավախություններ` փորձագետների շրջանակում։

Փորձագետները կարծում են նաև, որ ընկերության վաճառքը նախքան աուդիտի ավարտը վկայում է այն մասին, որ աուդիտը սկզբունքորեն ոչինչ չէր փոխի։ Այդ մասին ուղիղ տեքստով ասել է Երվանդ Զախարյանը, նշելով, որ սակագների վերանայում չի լինի, նույնիսկ ընկերության վաճառքից հետո չի նախատեսվում, իսկ աուդիտը նշանակվել է միայն «հանրության խնդրանքով»։ Այդ կապակցությամբ, կարծում են տնտեսագետները, աուդիտը փաստորեն կարող է փոխարինվել նոր գնորդի սովորական «գնահատման ստուգումով», որն այդ կերպ պետք է որոշի գնվող ապրանքի արժեքը։

Լրահոս
0