00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համակարգի խնդիրները լուծելու համար բավական չէ միայն ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելը. տնտեսագետ

© АРКАэлектрические сети
электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԷՑ-ն այս մեծ շղթայի ընդամենը մի մեծ օղակն է, մնացած օղակներում ևս բազմաթիվ հարցեր կան թե՛ օրենսդրության դաշտում, թե՛ Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Համակարգի խնդիրները լուծելու համար բավական չէ միայն ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է տնտեսագետ Գոռ Ծառուկյանը:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը ոչ արտաբյուջետային միջոցների հաշվին սուբսիդավորելը նշանակում է վճարել հարկերի հաշվին: Հետևապես՝ դուրս է գալիս, որ մենք չենք վճարում մեր աջ գրպանից, այլ վճարում ենք ձախ գրպանից, նշել է տնտեսագետը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի օրերս արած հայտարարությունը, որ  Էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի լրացուցիչ 6.93 դրամը կփոխհատուցվի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից ստացված միջոցներից:

Բանախոսն ընդգծում է, որ այսպիսով բնակչությունը ոչ մի բան չի շահում: «Մենք անմիջապես չենք տեսնելու, որ վճարում են, բայց մենք վճարում ենք: Խաղարկման համար շատ հարմար է», — նկատել է նա:

Տնտեսագետը չի բացառում այն, որ վարչապետը հնարավոր է նպատակադրված է եղել  ֆինանսավորել արտաբյուջետային միջոցներից, սակայն հետագայում ինչ-ինչ հանգամանքների բերումով այդ միջոցները չեն հայթաթվել:

«Շատ հավանական է, որ վարչապետը փորձել է իրավիճակային լուծում տալ, ինչպես գիտենք, այդ ժամանակ  իրավիճակը բավական լարված էր, սակայն հետագայում իրավիճակի զարգացումը ցույց է տվել, որ արտաբյուջետային այդպիսի միջոցներ չկան»,-ասել է բանախոսը:

Գոռ Ծառուկյանի խոսքով՝ սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու հավանականությունը դեռևս բացառված չէ, քանի որ առջևում աուդիտն է: «Այնպես որ պետք չէ միանգամից հույսներս կտրենք և ասենք՝ վերջ, առաջիկայում թանկ հոսանք ենք սպառելու», — նշել է նա:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում նախատեսված ստուգումներին, ապա տնտեսագետն ընդգծում է, որ միայն այդ ընկերությունում ստուգումներ անցկացնելով՝ հնարավոր չէ ամբողջ համակարգի խնդիրներին լուծում տալ:

«ՀԷՑ-ն այս մեծ շղթայի ընդամենը մի մեծ օղակն է, մնացած օղակներում ևս բազմաթիվ հարցեր կան թե օրենսդրության դաշտում, թե Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի հարցում, ինչքան ենք տարեկան արտադրում, ինչքան արտահանում, դրա դիմաց ինչ ենք ստանում: Իհարկե, կան պաշտոնական թվեր, բայց ինձ համար այստեղ կան հարցեր, որ կցանկանայի գտնել պատասխանները», — ասել է նա:

Տնտեսագետն ընդգծում է՝ գոյություն ունի երեք օղակ` արտադրող, բաշխող և սպառող:

«Պետք է սկսել հենց արտադրողից. օրինակ՝ ինչո՞ւ են Որոտանը վաճառում, ի՞նչ նպատակ ունեն, ի՞նչ ներդրումներ են իրականացնելու, ի՞նչ ենք դրանից ստանալու, ի՞նչ հզորություններ և ՀԷԿ-եր ունենք: Դրանք կան թղթի վրա, բայց եթե ցանկանում ենք խոսել միջազգային աուդիտի լեզվով, ապա պետք է ոչ թե մի օղակը ենթարկել աուդիտի, այլ ամբողջ համակարգը, որը բավական թանկ, ժամանակատար և քաղաքական շատ մեծ կամք պահանջող հարց է, ինչը չի կարող սահմանափակվել միայն Հայաստանի ներքաղաքական կամքով», — համոզմունք է հայտնել Գոռ  Ծառուկյանը:

Լրահոս
0