00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի տեղեկատվական «թեժացումը»` միջնորդների պասիվության ֆոնին

© RAZMINFOВоенный, военнослужащий, нкр, карабах, оружие
Военный, военнослужащий, нкр, карабах, оружие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական պաշտպանական գերատեսչությունը խորհուրդ է տվել Հասանովին «ավելորդ հռետորությամբ չզբաղվել», ինչպես նաև դուրս չգալ իրականության սահմաններից և ադրբեջանական զորավարժությունների պայմանական սցենարը չներկայացնել իրական լույսի ներքո

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, որ ինքըհրաման է տվել կրակել  հայկական կործանիչների վրա` սահմանը խախտելու պարագայում։

Հայկական պաշտպանական գերատեսչությունը խորհուրդ է տվել Հասանովին «ավելորդ հռետորությամբ չզբաղվել», ինչպես նաև դուրս չգալ իրականության սահմաններից և ադրբեջանական զորավարժությունների պայմանական սցենարը չներկայացնել իրական լույսի ներքո։

Ադրբեջանական հռետորությունը` որպես տեղեկատվական պատերազմի տարր

Ինչպես նշեց Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցում Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը տեղեկատվական պատերազմի տարր է։

Ընդ որում, նրա խոսքերով, Հասանովի հայտարարության մեջ շեշտադրվում է «մենք ձեզ կկործանենք» միտքը, այսինքն հաղորդագրության նպատակը տեղեկատվություն փոխանցել ոչ թե սահմանն անցնելու վերաբերյալ, այլ այն մասին, որ նրանք ամեն դեպքում կհարվածեն հայկական կործանիչներին, այսինքն` ընկալման խաղ է գնում։

«Այլ խոսքերով` ընկալման խաղ է գնում։ Սա զուտ տեղեկատվական պատերազմ է, որն ունի սադրիչ նպատակներ», – նշեց նա։

Հայկական պաշտպանական գերատեսչությունը, փորձագետի խոսքերով, իր պատասխան մեկնաբանության մեջ հավատարիմ է մնում զուտ  տրամաբանությանը, սառնասրտությանը, գրագետ վերաբերմունքին հարցի նկատմամբ և բացառում է տագնապի որևէ ակնարկ։ 

Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Երևանը մեղադրում է Բաքվին սպառազինությունների վերահսկողության պայմանագրերի խախտման համար
«Ես իրական պատերազմի համար ոչ մի հիմք չեմ տեսնում, սակայն արտակարգ իրավիճակի պետք է միշտ պատրաստ լինել։ Որքան լավ ենք մենք պատրաստված, այնքան ուժեղ ենք մենք», – ասաց նա։

Ընդ որում, փորձագետն ավելացրեց, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ուղղված էին ոչ միայն մարտական պատրաստվածության ստուգմանը, այլև քաղաքացիներին հնարավոր ռազմական գործողությունների նկատմամբ հոգեբանական պատրաստվածությանը, ինչպես նաև իրական վտանգի պարագայում բնակչության շրջանում տագնապի նվազեցմանը։


Հայաստանում սեպտեմբերի 3-6-ը անցկացվեցին «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք ուղղված էին հայկական բանակի մարտական պատրաստվածության բարձրացմանը։ Իսկ ուրբաթ` սեպտեմբերի 11-ին, Մարշալ Բաղրամյան հրաձգարանում անցկացվեց մարտական կրակի զորավարժությունների ակտիվ փուլը։

Միջնորդները պետք է խստացնեն իրենց դիրքը

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցում նշեց, որ առաջին հերթին համանախագահների կողմից սկզբունքային որոշում է անհրաժեշտ, որոնք պետք է հրաժարվեն հավասարակշռված հայտարարություններից և ավելի ուղղակի ու արդյունավետ մասնակցություն ունենան, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի խիստ լինել։

«Սակայն այստեղ խնդիրն այն է, որ այսօր (ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այլ աշխարհաքաղաքական կտրվածքով) միջնորդների միջև բավականին բարդ հարաբերություններ գոյություն ունեն։ Այն, ինչի մասին ես խոսում եմ, ենթադրում է, որ համագործակցությունը նրանց միջև բարձր մակարդակի պետք է լինի, որպեսզի դա հնարավոր դառնա։ Այսօրվա դրությամբ ես դա ռեալ չեմ համարում», – ասաց Բեքարյանը։

Ընդ որում, քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանի հայտարարություններում ոչ մի նոր բան չկա, դրանք ապակառուցողական բնույթ են կրում և սահմաններ չունեն։ Եվ եթե միջազգային հանրությունը և միջնորդները ժամանակին որևէ կերպ չեն արձագանքում, ապա Ադրբեջանն իրեն ավելի հարմարավետ է զգում և ավելի ցինիկ է դառնում։

«Մինչև միջազգային հանրության կողմից քննարկում չլինի, նմանատիպ վտանգների հավանականությունը շարունակվելու է։ Ընդ որում, պետք է ոչ միայն մեղադրանքներ ուղղել, այլև մեխանիզմներ մշակել, որոնք կստիպեն այն կողմին, որն անվերջ խախտում է հրադադարի ռեժիմը, իր հռետորությամբ անընդհատ թեժացնում է իրավիճակը, մնալ սանձերի մեջ», – նշեց նա։

Լրահոս
0