ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն ուրբաթ Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց, որ մտադիր չէ հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորի տեղը թափուր է մնացել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո։ Ըստ օրենքի, նրա տեղը խորհրդարանում պետք է զբաղեցնի կուսակցական ցուցակով հաջորդողը, որը Կարեն Բեքարյանն է։Ծրագրվում է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նրան մանդատ տրամադրելու հարցը կլուծվի արդեն այսօր, քանի որ երկուշաբթի խորհրդարանում սկսվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստը։
«Ես շատ եմ հպարտանում «Եվրոպական ինտեգրացիա» իմ կազմակերպությամբ, քանի որ այն միշտ բաց է եղել, տարբեր հայացքներ ունեցող պրոֆեսիոնալ թիմով»,– ասել է Բեքարյանը։
Նա նշել է, որ խորհրդարանում աշխատանքի անցնելու մասին հարցը քննարկվել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ նրան հրավիրել էին ընդգրկվել Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակներում, իսկ կազմակերպության վարչության անցած նիստում երկու օր առաջ նա վայր է դրել մի շարք լիազորություններ։
Բեքարյանի խորհրդարանական գործունեությունը նոր չէ, նա ավելի քան 10 տարի որպես փորձագետ է աշխատել խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։
Իր պատգամավորական աշխատանքը նա դիտարկում է որպես սեփական դիտարկումների և դիրքորոշումների ներկայացման հնարավորություն ավելի հեղինակավոր հարթակում, որը պատասխանատու է վերջնական որոշումների ընդունման համար։
Քաղաքագետը միաժամանակ նշել է, որ թեև 15 տարի զբաղվել է եվրոպական ուղղությամբ, և այն կշարունակի մնալ իր գործունեության հիմնական վեկտոր, խորհրդարանում նա կնախընտրեր լինել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում, որը հարցերի ավելի լայն շրջանակ է ընդգրկում։
«Դժվար թե մանդատ ստանալը գլոբալ փոփոխություններ ունենա իմ կյանքում, ես միշտ անկուսակցական եմ եղել, իմ հետաքրքրությունների վեկտորը եվրոպական ուղղությունն է, հակամարտությունների ձևափոխումը։ Բայց հիմնական շեշտադրումը կլինի երիտասարդության, ինչպես նաև կրթության և գիտության առաջխաղացմանը, քանի որ ինքս մի ժամանակ լրջորեն զբաղվում էի մաթեմատիկայով»,– ասել է Բեքարյանը։