ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Կանխատեսվում է, որ Պրիմորիեի Տերնեյսկի շրջան կգա Etau արևադարձային փոթորիկը, այնտեղ փրկարարների ջոկատ է ուղարկց Վլադիվոստոկից, հինգշաբթի հայտնում է ԱԻՆ Պրիմորսկի շրջանի կայքը։
Արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն` Etau արևադարձայնի փոթորկի ազդեցության պատճառով սեպտեմբերի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը Պրիմորսկի շրջանի արևելյան հատվածում` Օլգինսկում, Դալնեգորսկում, Կավալերովսկում և Տերնեյսկի մերձափնյա շրջաններում ուժեղ անձրև է սպասվում, 12 ժամվա ընթացքում կլինեն 50-90 մմ տեղումներ։ Քամին կլինի 20 մ/վ։ Արևմտյան շրջանում սպասվում է ոչ ուժեղ անձրև։
«Եղանակային պայմանների վատ կանխատեսումների վերաբերյալ ստացված տեղեկատվության հետ կապված` սեպտեմբերի 10-11-ին փրկարարների 9 մարդուց բաղկացած խումբ է ուղարկվել Տերնեյսկի շրջան` Կրաևոյի փրկարար ծառայությունից (Վլադիվոստոկ քաղաք), նաև ուղրակվել է ԿամԱԶ բեռնատար։
Փրկարարները օգնություն կցուցաբերեն թայֆունի ժամանակ, ինչպես նաև առաջադրանք են ստացել հեղեղային իրավիճակի օպերատիվ մոնիտորինգ անցկացնել։
Նշվում է, որ ցիկլոնի անցնելու ժամանակ արևելյան շրջանում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում 1-2 մետրով, ինչը կհանգեցնի գետափերի, գյուղական հողատարածքների, ճանապարհահատվածների ջրածածկման։ Ուսուրի գետի ավազանի վերին հոսանքներում` Չուգուևսկի, Կրասնոարմեյսկի, Պոժարսկի շրջաններում սպասվում է 30-60 սմ ջրի մակարդակի բարձրացում։
Օգոստոսի վերջին Պրիմորիեն տուժել էր «Գոնի» թայֆունից։ Ուսուրիյսկում հաստատվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ էին անցել 8 բնակելի տարածքներ, շուրջ 300 մարդ տարհանվել էր։ Շրջանի իշխանությունների տվյալների համաձայն` թայֆունից տուժել էր ավելի քան 9.4 հազար մարդ։ Ուսուրիյսկի երկու կենդանաբանական այգիներում տուժել են կենդանիներ, որոնց մի մասը զոհվել է։