ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանը ԵՏՄ–ի անդամ երկրներին առաջարկում է ռազմավարական ապրանքների առևտուրն իրականացնել ռուբլով` առանց դոլարի հետ կապ ունենալու, երեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Կարևոր է ԵՏՄ–ի անդամ պետությունների միջև ռուբլով ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտրի իրականացման գաղափարը` առանց դոլարի հետ կապ ունենալու», – ասել է նա Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով` արդիական է փորձի փոխանակումը համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում։ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստ է Երևանում անցկացնել միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը։
ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ–ն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։
Վարչապետ. Հայաստանը կոչ է անում ԵՏՄ–ի շրջանակում դոլարով առևտուր չանել
15:40 08.09.2015 (Թարմացված է: 16:14 08.09.2015)
© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցЗаседание межправительственного совета стран-членов ЕАЭС в Белоруссии
© Sputnik / Дмитрий Астахов
/ Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդիական է համարում ԵՏՄ–ի շրջանակում համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում փորձի փոխանակումը