00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի պաշտպանության նախարարության հայտարարությունը Սարգսյան–Պուտին հանդիպման նախաշեմին

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ ՊՆ–ն հայտարարում է, որ առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը փաստում է, որ «Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik.  Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը հերթական անգամ սրվել է, հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես նաև Բաքվի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները։

Վերջերս` սեպտեմբերի 4–ին, մարտական հանձնարարություն կատարելիս և հակառակորդի գործողությունները կանխելիս զոհվեցին ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանն ու Արման Ստեփանյանը։

ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիրակի հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ «Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»։

«Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում էր, սեփական քարոզչությամբ փորձում է իր իսկ կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունները մատուցել որպես հայկական կողմին ուղղված պատասխան քայլեր, այլև տարբեր տրամաչափի հրետանային, ռեակտիվ հրթիռահրետանային և հրաձգային զենքերից` հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող արկակոծումներն ու գնդակոծումները բացահայտ լկտիությամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարավորությունները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարևորության մտահաղացման իրագործում», – նշվում է հայտարարության մեջ։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ է դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլև դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների:

«Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հետագա սրացումների և դրանցից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա», – նշվում է հայտարարության մեջ։

ԵԱՀԿ–ի մտահոգությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր։ Կողմերը շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտահոգություն են հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ։

Грант Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա
Ի՞նչ սպասել Պուտին-Սարգսյան հանդիպումից
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից և մարդկային կորուստներից։

Բարձր մակարդակի հանդիպումներ


Այս ամենի ֆոնին նշանակալից է այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7–ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես կարծում են փորձագետները, գլխավոր թեմաներից մեկը, որը կքննարկեն երկու երկրների ղեկավարները, կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։

Այսպես, Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի կարծիքով` ամեն ինչ խոսում է այն մասին, որ պաշտոնական Մոսկվան խստորեն անհանգստացած է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակով և, ինչպես անցած տարվա օգոստոսին, պատրաստվում է օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ տարածաշրջանի թեկուզ և հարաբերական կայունությունը վերականգնելու համար:

Դա է հուշում նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ բոլորովին վերջերս Ադրբեջան կատարած այցը, ով այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «մենք Հայաստանի և Ռուսաստանի նախագհաների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությամբ փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել ղարաբաղյան հակամարտության թեման»: Նա նաև առաջընթացի գրանցման հույս է հայտնել։

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպմանը հաշված ժամեր են մնացել, և մնում է միայն զինվել համբերությամբ և սպասել առաջընթացի, որի ձեռք բերման անհրաժեշտության մասին վերջերս բազմիցս խոսվել է ամենատարբեր մակարդակներում։

Լրահոս
0