00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դևիդ Բոուին և Aerosmith–ը երգեր կգրեն Սպունգ Բոբի մասին մյուզիքլի համար

Բաժանորդագրվել
Բեմադրության երգերի հեղինակները կլինեն Դևիդ Բոուին և Aerosmith ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սպունգ Բոբը և Բիկինի Բոթըմ խաղաղօվկիանոսյան ստորջրյա քաղաքի մյուս բնակիչներն առաջին անգամ մեծ բեմ «դուրս կգան» 2016 թվականի հունիսին` Չիկագոյի Արևելյան թատրոնում, հայտնում է www.vokrugsveta.ru–ն։

The SpongeBob Musical ներկայացման բեմադրությամբ կզբաղվի ամերիկացի դրամատուրգ և թատերական ռեժիսոր Թինա Լանդաուն, իսկ երաժշտությունը կգրեն Սթիվեն Թայլերը, Ջո Փերին (Aerosmith) և Դևիդ Բոուին։ Ինչպես պարզվել է, նրանք բոլորը մուլտֆիլմի մեծ երկրպագուներ են։

Սյուժեն և դերասանական կազմն առայժմ հայտնի չեն։ Սակայն հեղինակները խոստանում են, որ հեռուստադիտողներին սպասում են օրիգինալ պատմություններ, որոնք ներդաշնակ կերպով ընդգրկված են մուլտֆիլմի ընդհանուր սյուժեում։

«Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» հայտնի մուլտսերիալը սիրված է ոչ միայն երեխաների, այլ նաև բազմաթիվ մեծահասակների շրջանում։ Գլխավոր կերպարի` զվարճալի Բոբի հեղինակը ծովակենսաբան և անիմատոր Սթիվեն Հիլենբերգը։ Երևակայական Բիկինի Բոթըմ քաղաքի պատմությունն առաջին անգամ ցուցադրվել է Nickelodeon հեռուստաալիքով 1999 թվականի հուլիսի 17–ին, այդ պահից թողարկվել է մուլտֆիլմի 9 սեզոն։ Դրա մոտիվներով նկարահանվել է երկու լիամետրաժ ֆիլմ 2004 և 2015 թվականներին։

Ի դեպ, 2011 թվականին Բորնեո կղզու ջունգլիներում գտնվել է մի սունկ, որն անվանել են Սպունգ Բոբի պատվին։ Spongiforma squarepantsii արտասովոր սունկն արտաքինից նման է ծովասպունգի։

Լրահոս
0