ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից զրկելու մասին օրինագծով, որն ընդգրկված է ուկրաինական խորհրդարանում, առաջարկվում է այդ կոչումից զրկել Անի Լորակին, Տաիսիա Պովալիին, Իոսիֆ Կոբզոնին, Նիկոլայ Բասկովին, հինգշաբթի հաղորդում է «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» մամուլի ծառայությունը։
Օրենքի նախաձեռնողը` «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» պատգամավոր Իվան Մելնիչուկը, առաջարկում է Ռադային ընդունել «Մշակույթի ռուսամետ և անջատականամետ գործիչներին «Ուկրաինայի ժողովրդական արտիստ կոչումից զրկելու մասին» օրինագիծը։
Ինչպես պատմում է օրենքի հեղինակը, նախագծի հիմնական խնդիրը մշակույթի, արվեստի, շոու բիզնեսի հակաուկրաինական գործիչների և անաջատողամետ դրսևորումների դատապարտումը, ինչպես նաև նրանց նկատմամբ հանրային պատասխանատվության կիրառումն է` «Ուկրաինայի ժողովրդական արտիստի» կոչումից զրկելու տեսքով։
«Այսօր Ուկրաինայում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ մարդիկ, որոնք շատ ուկրաինացիների համար հեղինակավոր էին, հեռուստացույցների էկրաններից, ԶԼՄ–ների միջոցով հանդես են գալիս հակաուկրաինական կոչերով։ Իրերի նման դրությունը պահանջում է անհապաղ արձանագանք, այն է` «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից զրկել «կեղծ ժողովրդական» արտիստներին»,– նշել է Մելնիչուկը։
Օրինագծով առաջարկվում է զրկել Անի Լորակին, Տաիսիա Պովալիին, Իոսիֆ Կոբզոնին, Նիկոլայ Բասկովին «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից։
Ուկրաինայի մշակույթի նախարարաությունն արգելել է երկրի տարածք մուտք գործել մշակույթի և ԶԼՄ–ների 16 գործիչների։ Մասնավորապես, Ուկրաինայում անցանկալի անձ են հայտարարվել ռուս հրապարակախոսներ Վլադիմիր Կուչերենկոն, Եգոր Խոլմոգորովը և Միխայիլ Խազինը։ Բացի այդ, ցուցակում ներառված են արվեստի 13 գործիչներ` Օլեգ Գազմանով, Իոսիֆ Կոբզոն, Վալերիա Պերֆիլովա (բեմական անունը` Վալերիա), Իոսիֆ Պրիգոժին, Սերգեյ Բեզռուկով, Միխայիլ Բոյարսկի, Նիկոլայ Ռաստորգուև, Իվան Օխլոբիստին, Միխայիլ Պորեչնիկով, Գրիգորի Լեպս, Ժերար Դեպարդյե, Ստանիսլավ Պիեխա (Ստաս Պիեխա) և Նիկիտա Միխալկով։
Կոբզոնը և Բասկովը կարող են զրկվել «Ուկրաինայի ժղովրդական արտիստ» կոչումից
13:04 04.09.2015 (Թարմացված է: 13:05 04.09.2015)

© Sputnik / Сергей Аверин
/ Բաժանորդագրվել
Օրինագծով առաջարկվում է Անի Լորակին, Տաիսիա Պովալիին, Իոսիֆ Կոբզոնին, Նիկոլայ Բասկովին զրկել «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից։ Օրենքի նախաձեռնողը «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» պատգամավոր Իվան Մելնիչուկն է