00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ի դեսպանությունը պարզաբանել է ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանած նոր պատժամիջոցների պատճառը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցЗдание американского посольства в Москве
Здание американского посольства в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսական ընկերություններին մեղադրում են, թե նրանք իբր այնպիսի ապրանքներ են գնել կամ փոխանցել Իրանին, ԿԺԴՀ–ին և Սիրիային, որոնք կարող էին զգալի ներդրում ունենալ զանգվածային ոչնչացման զենքի մշակման գործում։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսական ընկերություններին մեղադրում են, թե նրանք իբր այնպիսի ապրանքներ են գնել կամ փոխանցել Իրանին, ԿԺԴՀ–ին և Սիրիային, որոնք կարող էին զգալի ներդրում ունենալ զանգվածային ոչնչացման զենքի մշակման գործում, հայտնել է ՌԴ–ում ԱՄՆ դեսպանության մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «սև ցուցակում» են ընդգրկվել Տուլայի սարքաշինության կոնստրուկտորական բյուրոն, «Կատոդ» ընկերությունը, «Մեքենաշինության ՈԱԿ»–ը, «ՄիԳ» կորպորացիան, «Ռոսոբորոնէքսպորտը»։ Պատժամիջոցները տարածվում են նաև դրանց ստորաբաժանումների և դուստր կառույցների վրա։ ԱՄՆ–ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ընկերությունների նկատմամբ Իրանի, ԿԺԴՀ–ի և Սիրիայի հետ հարաբերություններում իբր միջուկային զենքն արգելող օրենքը խախտելու համար։

Սթիվենսը պարզաբանել է, որ պատժամիջոցները տարածվում են 23 արտասահմանյան ընկերությունների վրա։

Սթիվենսի խոսքով` ԱՄՆ կառավարության գործակալությունների ոչ մի դեպարտամենտ չի կարող արտադրանք ձեռք բերել կամ գործարքներ կնքել այդ կազմակերպությունների հետ, օժանդակություն ցուցաբերել այդ ընկերություններին, ինչպես նաև ԱՄՆ ռազմական արտադրանքի ցուցակից (U.S. Munitions List) առարկաներ վաճառել նրանց։ 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այդ սահմանափակումներն անդրադարձել են նաև Չինաստանի, Իրանի, Սուդանի, Սիրիայի, Թուրքիայի, ԱՄԷ–ի ընկերություններին։ Սթիվենսն ընդգծել է, որ ԱՄՆ–ն «իրազեկել է ընդունած որոշումների մասին Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄԷ–ի իշխանություններին, սակայն չեն քննարկել այդ պատժամիջոցներն Իրանի, ԿԺԴՀ–ի, Սիրիայի և Սուդանի հետ»։

Լրահոս
0