00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լեռնային Ղարաբաղը տոնում է հանրապետության հռչակման 24–րդ տարեդարձը

© Sputnik / Юрий Алексеев / Անցնել մեդիապահոցНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանից մեկնած պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գիտության և մշակույթի գործիչներ և օտարերկրյա հյուրեր

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Ղարաբաղը չորեքշաբթի տոնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 24–րդ տարեդարձը։

Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանից մեկնած պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գիտության և մշակույթի գործիչներ և օտարերկրյա հյուրեր

Ստեփանակերտի և շրջանային կենտրոնների կենտրոնական փողոցներում հանդիսավոր քայլերթով կանցնեն զինվորական շարասյուները։ Ծաղիկներ կդրվեն Ստեփանակերտի հուշահամալիրի, ինչպես նաև շրջկենտրոններում գտնվող զոհված ազատամարտիկների հուշարձանների մոտ։

Շուշիում տեղի կունենա Հայաստանի ազգային ագրարային համալարսանի Ստեփանակերտի մասնաճյուղի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը։

Հանդիսությունները կեզրափակվեն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված համերգով և հրավառությամբ։

Նախօրեին Արցախում տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ հնչեց համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Ստեփանակերտում կազմակերպված համերգի գեղարվեստական ղեկավարն ու գաղափարի հեղինակը հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան է։ Համերգը նվիրված էր բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի և ազատության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին։ Համերգն անցավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

«Երջանիկ ենք, որ կարողանում ենք հենց այս երաժշտությամբ փառավորել հայ ժողովրդին, հայկական հողն ու ավելին` դա անել Արցախում, որտեղ անհրաժեշտ է այդ ուրախալի թռիչքը, քանի որ չի կարելի շիշը խցանելու պես փակել մարդկային հույզերը, կյանքի ուրախություններն ու Արցախի հողը հայտարարել անձեռնմխելի։ Արցախում մարդիկ են ապրում, կան այնքան շատ երեխաներ, սեր, այստեղ իսկական տոնի են սպասում», – ավելի վաղ նշել է Կազարնովսկայան։

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։ 

Ղարաբաղի ամբողջական ինքնավարությունն ամրագրվեց 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում  է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակերից մեկն է։

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում միջազգային հանրության կողմից, և խնդրի կարգավորման սկզբունքներից մեկն է։

Լրահոս
0