ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման Forward ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ կակաչասերմով օղաբլիթներ շատ է սիրում։
Հարցազրույցի ժամանակ ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյն Էյսները խնդրել է Օբամային պատասխանել իր դստեր հարցին, թե հատկապես որ օղաբլիթներն է նախընտրում նախագահը։
«Ես կակաչասերմի կողմնակից եմ», – ասել է Ամերիկայի նախագահը։
Էյսների այն հարցին, թե ինչով է Օբաման սիրում ճաշակել օղաբլիթները, նա պատմել է, որ նախընտրում է պանրով և սերուցքով կրեմը։ ԱՄՆ–ի նախագահը նաև նշել է, որ «ապխտած սաղմոնով և կապարի թփի պտուղներով օղաբլիթներն էլ վատը չեն»։
Սեր և օղաբլիթներ. Օբամայի խոստովանությունը

© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
Ամերիկայի նախագահը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ օղաբլիթներ շատ է սիրում