ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկը կարգավորում է փոխարժեքը` թույլ չտալով դրամին կրկնել ռուբլու ճակատագաիրը, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
«ԿԲ–ն առավելագույն կայուն է պահում դրամի փոխարժեքը, որպեսզի ռուսական տնտեսությունում ռուբլու հետ կապված իրավիճակը չկրկնվի Հայաստանում»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` հանրապետությունում անցկացվող 6–րդ Համահայկական խաղերը և, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների հոսքն ապահովում են երկիր արժույթի ներհոսք։
«Ռուսաստանում իրավիճակն այլ է, այնտեղ մարդիկ գնում են արտարժույթ և մեկնում հանգստանալու։ Դա նույնպես ազդում է նրանց տնտեսության վրա»,– նշեց Խաչատրյանը։
Միաժամանակ նա նշեց Հայաստան մտնող արժութային փոխանցումների կրճատումը, հավելելով, որ եթե 2014թ.–ի հունիսին Հայաստան են մտել 190 մլն դոլարի դրամական փոխանցումներ, ապա ընթացիկ տարվա հունիսին` ընդամենը 163 մլն դոլար։
«Հիմա արժույթով պահուստները կազմում են 1,544 մլրդ դոլար։ Այսպիսով, տվյալ պահին Հայաստանի Կենտրոնական բանկը բավարար արժութային պահուստներ ունի դրամի կայունացման համար»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` հենց նշված գործոնների պատճառով 10 տոկոսով ռուսական ռուբլու արժեզրկումը դեռ չի ազդել հայկական տնտեսության վրա, ընդ որում ռուսական արժութային շուկայում իրադարություններն անմիջականորեն ազդում են Հայաստանի վրա։
Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և նավթի ցածր գների պայմաններում 2014թ.–ին ռուսական ռուբլին արժեզրկվել է ավելի քան 50 տոկոսով։ 2015թ.–ի հունվարի վերջից ռուբլին սկսել է կայունանալ։
Ընդ որում, օգոստոսի առաջին օրերին ռուբլին սկսել է նորացնել կես տարվա մաքսիմումները` նավթի համաշխարհային գների շարունակվող անկման և ՌԴ ԿԲ կողմից առանցքային տոկոսադրույքի նվազման պատճառով։ Այսօրվա դրությամբ ռուբլու փոխարժեքը կազմում է 1 դոլարի համար 63 ռուբլի։
Հայաստանում արժութային միջոցների կտրուկ արժեզրկում տեղի է ունեցել 2014թ.–ի նոյեմբերի 24–ին, երբ դրամի փոխարժեքն աճել է 16,6 կետով` մինչև 1 դոլարի համար 435 դրամ` շարունակելով նորացնել նոր մաքսիմումները։
Արժութային շուկայում իրավիճակի կայունացմանն ուղղված Կենտրոնական բանկի կողմից ընդունված միջոցներից հետո հայկական դրամը սկսել է աստիճանաբար ամրապնդվել։
Այսօրվա դրությամբ Հայաստանում դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմում է 1 դոլարի համար 478 դրամ։