00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանը պետք է կարողանա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հասնել քաղաքական արդյունքի

Բաժանորդագրվել
Արա Պապյանը շեշտադրում է, որ պետք է կարողանանք ճանաչման գործընթացը նյութականացնել և հասնել քաղաքական որևէ արդյունքի, որովհետև ճանաչումն ինքնանպատակ չի կարող լինել

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Համաշխարհային քաղաքականությունում աստիճանաբար նկատվում են արդարության վերահաստատման դրսևորումներ, քանի որ Թուրքիայի զսպող դերը և Թուրքիայի կարևորությունն աստիճանաբար նվազում է, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին հայտնել է  «Մոդուս Վիվենդի»  վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Նալբանդյան. Բելգիան ավարտել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Բանախոսը միանշանակ ընդունում է, որ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման  շղթային նոր ուժ է հաղորդել Հայոց ցեղասպանության 100-ամյակը, ինչպես նաև մեծ ազդեցություն է ունեցել Հռոմի պապի մատուցած պատարագն ու հայտարարությունը:

Այնուհանդերձ, նա հավելել է, որ այս հարցում նկատելի են այլ գործոններ ևս: Քաղաքագետը հիշեցնում է, որ Թուրքիան վերջին տասը տարիներին այնպիսի քայլերի է գնացել, որ դժգոհություն է առաջացրել Արևմուտքում:
Ара Папян и Геворг Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ստատուս քվո /27.07.15/

«Գիտենք նաև «Իսլամական պետության» հետ գործակցության մասին: Բացի դրանից, հայկական հարցը միշտ էլ լծակ է եղել և օգտագործվել է Թուրքիային զսպելու համար»,-նկատել է նա:Արա Պապյանը շեշտադրում է՝ մենք պետք է կարողանանք ճանաչման գործընթացը  նյութականացնել և հասնել քաղաքական որևէ արդյունքի, որովհետև ճանաչումն ինքնանպատակ չի կարող լինել:

«Եթե ճանաչումից չենք անցնում հատուցման, ապա դա ոչ արդյունավետ քաղաքականություն է: Ճանաչումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Վերջին տարիներին նկատում ենք, որ գոնե գույքային հատուցումները թևակոխում են ավելի գործնական ասպարեզ, հիմա տեսնենք, թե դրանց արդյունքները ինչպիսին կլինեն»,-նշել է բանախոսը:

Քաղաքագետը պարզաբանում և հստակեցնում է՝ Հայաստանը չպետք է հայտարարի, որ ունի հողային պահանջ Թուրքիայից, Հայաստանը պետք է հայտարարի, որ Թուրքիան ոտնահարում է Ազգերի լիգայի որոշումը և օկուպացված է պահում Հայաստանի Հանրապետության տարածքը:

«Դրանք տարբեր բաներ են, մենք չենք ուզում Կիլիկիան կան Սեբաստիան, որոնք դարավոր հայկական հողեր են, մենք ուզում  ենք Հայաստանի Հանրապետության այն տարածքը, որը միջազգային իրավական փաստաթղթով տրվել է Հայաստանին: Հիմա, եթե Կիպրոսը Թուրքիայից պահանջում է Հյուսիսային Կիպրոսը, արդյոք որևէ մեկը Կիպրոսն ընկալում է ագրեսո՞ր, իհարկե՝ ոչ: Դա եղել է Կիպրոսի ճանաչված տարածքը, որը գրավել է Թուրքիան, նույնն էլ մերն է եղել»,-ընդգծել է նա:

Հայաստանի և Կիպրոսի միջև համեմատությունը շարունակելով՝ Պապյանը նշել է, որ հայկական և կիպրական տարածքների միջև տարբերությունն այն է, որ Կիպրոսի այդ տարածքն ավելի երկար ժամանակ է եղել կիպրական: «Կիպրոսի այդ տարածքը կիպրական է եղել 10-12 տարի, իսկ  մերը՝ 10-12 օր: Բայց իրավական առումով տարբերություն չկա, այսինքն՝ դե յուրե այդ տարածքը շարունակում է կրել Հայաստանի Հանրապետության  տիտղոսը»,-շեշտադրել է բանախոսը:

Միջազգային իրավունքի մեջ կա «էստոպել» հասկացությունը, այսինքն՝ երբ վեճի կողմերից մեկն իր գործունեությամբ կամ անգործությամբ հասկացնել է տվել, որ համաձայն է ստեղծված իրավիճակին: Արա Պապյանը հավելում է, որ միջազգային իրավունքի մասնագետները մտահոգություն ունեն՝ արդյո՞ք Միջազգային դատարանն այդ հարցը կվերցնի քննության: «Անկախ Հայաստանի գոյությունը մեծ հնարավորություններ է ստեղծում, եթե ճիշտ քաղաքականություն վարենք: Չնայած Հայաստանը գրեթե 25 տարի անկախ է, սակայն այդ ուղղությամբ քայլեր չի արել»,-ասել է նա:

Ինչպե՞ս կարելի է պատկերացնել մի կողմից պահանջատիրությունը, մյուս կողմից հաշտեցումը: Այս դիտարկմանն ի պատասխան քաղաքագետը նկատում է՝ անկախության տարիներին պահանջատիրություն մասին երբևէ խոսք չի եղել, մինչդեռ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ գրեթե զրոյական են: «Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է հաշտվել, ապա այն չի պահի Հայաստանը շրջափակած: Թուրքիան իր գործողություններով պետք է ցույց տա, որ գոնե չեզոք է, մինչդեռ այդ երկրի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ անգամ չեզոք չէ: Մի կողմից պատերազմական գործողություն է իրականացնում Հայաստանի դեմ, մյուս կողմից էլ ասում է, թե ուզում է  «լեզու գտնել» հայերի հետ, այդպես չի լինում»,-նկատել է Արա Պապյանը:

Լրահոս
0