00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ

© Sputnik / А. Экекян / Անցնել մեդիապահոցЦерковь Святой Гаяне в Эчмиадзине
Церковь Святой Гаяне в Эчмиадзине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը  1988-1994 թվականներին ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, 1994 թվականին ձեռնադրվել է սարկավագ:

1995 թվականի հուլիսի 23-ին` Ս. Պայծառակերպության տոնին, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր:

Այնուհետև  սովորել է Անգլիայի Լիդձ քաղաքի համալսարանում և Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում՝ մասնագիտանալով աստվածաբանական և հովվական ուսումնասիրության մեջ և ստանալով բակալավրի աստիճան:

2000 թվականին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ: Պաշտպանել է «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեմայով վարդապետական թեզը և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները:

Եղել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի խորհրդի նախագահ, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ և վարել է հեղինակային՝ «Ճանաչենք Ավետարանը»  հեռուստահաղորդումների շարքը:

2002 թվականին զուգահեռաբար նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:

Հաջորդ տարի ընտրվել է Հայ Եկեղեցու Կանադայի հայոց թեմի առաջնորդ: Նույն տարում ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2008 թվականին երկրորդ անգամ վերընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ:

2013 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն:

Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հրապարակախոսական, քարոզխոսական, մշակութային հոդվածներ, «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» աշխատությունը, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը:

2013 թվականին արժանացել է Անգլիայի Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդյա հոբելյանի մեդալին:

Լրահոս
0