ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կդառնա ռուս մասնագետը, հնարավոր է պաշտոնների համատեղում` ազգային թիմում և ակումբում, հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի ժամանակավոր հանձնակատար Նիկիտա Սիմոնյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Երեքշաբթի ՌՖՄ հայտարարել էր 2012 թվականից հավաքականը գլխավորող Ֆաբիո Կապելոյի` կողմերի համաձայնությամբ, պայմանագրի խզման մասին։
«Նոր մարզիչը կլինի տեղացի, հավանաբար, ամսվա վերջում կկողմնորոշվենք։ Հնարավոր է համատեղություն։ Ամեն բան հնարավոր է», – ասել է Սիմոնյանը լրագրողներին։
«Նոր մարզիչը կլինի տեղացի, հավանաբար, ամսվա վերջում կկողմնորոշվենք։ Հնարավոր է համատեղություն։ Ամեն բան հնարավոր է», – ասել է Սիմոնյանը լրագրողներին։