ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն և հավաքականի գլխավոր մենեջեր Օրեստե Չինկվինին իրենց ստորագրություններն են դրել Ռուսաստանի հավաքականի պայմանագիրը խզելու համաձայնագրի տակ, հայտնում էSports.ru. ։
Նախօրեի առավոտյան տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի հավաքականում Կապելոյին կփոխարինի Լեոնիդ Սլուցկին։ Սակայն Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի ժամանակավոր հանձնակատար Նիկիտա Սիմոնյանը իտալացու հրաժարականի հայտարարությունը հերքել է։
ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ավելի ուշ տեղեկացրել է, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի ճակատագրի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կարվի այսօր կամ վաղը։
Ինչպես հայտնում է Р-Спорт–ը, ՌՖՄ գործկոմը հունիսի վերջին ելույթ է ունեցել այն բանի վերաբերյալ, որ Կապելոյին թողնեն հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն կազմակերպության ղեկավարությունը պատրաստվում էր իտալացու հետ բանակցություններ անցկացնել` կապված հավաքականում նրա ճակատագրի հետ։
Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնության նախընտրական փուլի 6 խաղից հետո 8 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում G խմբում։
ԶԼՄ. Կապելոն խզել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ
10:47 14.07.2015 (Թարմացված է: 11:00 14.07.2015)
© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցПресс-конференция главного тренера сборной России по футболу Ф.Капелло
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
Ավելի վաղ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ Կապելոյի ապագան ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կորոշվի հուլիսի 13-14-ը։