https://arm.sputniknews.ru/20210828/kotayqum-meqenan-vraertie-entarkel-eritasrdin-28813361.html
Կոտայքում մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդին ու փախել. տղան հիվանդանոցում մահացել է
Կոտայքում մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդին ու փախել. տղան հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է, ժամանած շտապօգնությունը հարազատներից մի կնոջ տեղափոխել է հիվանդանոց։ 28.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-28T14:09+0400
2021-08-28T14:09+0400
2021-08-28T14:09+0400
պատահարներ
հայաստան
կոտայք
վրաերթ
մահ
ավտոմեքենա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2280/30/22803061_0:112:1600:1013_1920x0_80_0_0_00150c8b29a7724bc6bcff830ccae5f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։Նշվում է, որ ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։«Վրաերթի ենթարկվածը, որը երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է»,-գրում է կայքը։Դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է, ժամանած շտապօգնությունը հարազատներից մի կնոջ տեղափոխել է հիվանդանոց։Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը):Ադրբեջանական զինուժը կրակել է Կութ գյուղի ուղղությամբՈստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
https://arm.sputniknews.ru/20210828/zinvory-hayeri-koxmic-chi-spanvel-28812659.html
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2280/30/22803061_0:0:1424:1068_1920x0_80_0_0_fa1baa433cfea5f105128d9b4b04e0a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, կոտայք, վրաերթ, մահ, ավտոմեքենա
պատահարներ, հայաստան, կոտայք, վրաերթ, մահ, ավտոմեքենա
Կոտայքում մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդին ու փախել. տղան հիվանդանոցում մահացել է
Դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է, ժամանած շտապօգնությունը հարազատներից մի կնոջ տեղափոխել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է
Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
«Վրաերթի ենթարկվածը, որը երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է»,-գրում է կայքը։
Դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է, ժամանած շտապօգնությունը հարազատներից մի կնոջ տեղափոխել է հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը):
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։