ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլիե նկատմամբ։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն է հաստատվել Սումիի մարզի Միրոպոլիե գյուղի նկատմամբ», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։