Լավրովն ու Արաղչին քննարկել են ԱՄՆ–ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արաղչիի` Սանկտ Պետերբուրգ կատարած այցից չորս օր անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ–ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ–ն։
«Այսօր երեկոյան Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը քննարկել է Իրանի ընթացիկ դիրքորոշումներն ու նախաձեռնությունները՝ ԱՄՆ–ի և Իսրայելի հետ հակամարտության վերջ դնելու վերաբերյալ», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում տարածած հաղորդագրության մեջ։
Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր առաջարկ է փոխանցել Պակիստանին. ԶԼՄ