Իրանը հասել է ԱՄՆ-ի զավթած նավի անձնակազմի վեց անդամների ազատմանը

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի վաղ հայտնել էր իրանական «Touska» առևտրային նավի զավթման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Իրանը հասել է ԱՄՆ-ի զավթած «Touska» կոնտեյներատար նավի անձնակազմի վեց անդամների ազատմանը։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի վաղ հայտնել էր իրանական «Touska» առևտրային նավի զավթման մասին, որը փորձում էր ճեղքել ամերիկյան շրջափակումը Օմանի ծոցի շրջանում։
«Իրանական անձնակազմի վեց անդամներն այս փուլում ազատ են արձակվել և գտնվում են Իրանում։ Իրանը շարունակում է զբաղվել նավի վրա գտնվող ևս 22 իրանցիների ազատ արձակման հարցով»,-հայտնել է գործակալությունը՝ մեկնաբանելով «Touska» նավի հետ կապված իրավիճակը։
Իրանի ԱԳՆ-ն ապրիլի 21-ին դատապարտել էր նավի զավթումը՝ ԱՄՆ-ի գործողություններն անվանելով ծովահենություն և նշելով, որ դրանք ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմքերի, այլև հրադադարի ռեժիմի խախտում։