ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ԶՈւ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին. ՊՆ

Հարվածներ են հասցվել նաև նավահնգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և զորքերի խմբավորումների հրետանին Ուկրաինայի 143 տեղամասերում խոցել են հեռահար գործողության ԱԹՍ–ների արտադրության վայր, զինված կազմավորումների կողմից օգտագործվող էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։