Ահաբեկչություն Կոլումբիայում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ը

Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Կոլումբիայում ահшբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 38-ը, հայտնում են տեղական իշխանությունները։
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Էլ–Թունել շրջանում գտնվող Պանամերիկյան մայրուղու վրա։ Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցները։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ահաբեկչական հարձակման մեջ մեղադրել է «Մարլոն» մականունով զինյալի գլխավորած զինված խմբին։ Նա զինված խմբի անդամներին անվանել է ահաբեկիչներ, ֆաշիստներ և թմրավաճառներ և կոչ արել նրանց հետապնդել ամբողջ աշխարհում։