Վրաստանի ՊՆ–ում հնչում է ՀՀ օրհներգը. մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը

Վրաստանի ՊՆ–ում հնչում է ՀՀ օրհներգը. մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի։ Նա տեսանյութ է հրապարակել սոցցանցում։
Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։
Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հիշեցնենք` Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստան է մեկնել երեկ` ապրիլի 21-ին։