Թրամփն Իրանին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ

Իր խոսքերը հաստատող որևէ փաստ ամերիկացի առաջնորդը չի ներկայացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,21 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ մեղադրել է Իրանին հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների մեջ՝ առանց փաստեր ներկայացնելու:
«Իրանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը»,- գրել է Թրամփը իր «Truth Social» ցանցում:
Նա իր խոսքերը հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։