ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրավերով ապրիլի 20–ին Հայաստան է ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու ընդհանրական պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ–ն։ Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ Սուրբ Էջմիածնում Մայր Տաճարի ղողանջների ներքո եկեղեցական թափորով դիմավորել են բարձրաստիճան հյուրին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինի միաբանությունը երկու հոգևոր առաջնորդներին առաջնորդել է դեպի Մայր Տաճար, որտեղ կատարվել է «Հրաշափառի» արարողությունը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու ընդհանրական պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ–ն
© Photo : Mother See of Holy Etchmiadzin
«Տաճարում երկու հովվապետները խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, հանուն Մայր աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին»,– ասված է հաղոդագրությունում։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու ընդհանրական պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ–ն
© Photo : Mother See of Holy Etchmiadzin
Իր հերթին Եփրեմ Բ պատրիարքը շնորհակալություն է հայտնել Հայաստան և Մայր Աթոռ այցելելու հնարավորության համար՝ աղոթք հղելով Հայոց եկեղեցու զորացման, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու ընդհանրական պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ–ն
© Photo : Mother See of Holy Etchmiadzin
Այցի շրջանակումվեհարանում տեղի է ունեցել նաև երկու հոգևոր առաջնորդների առանձնազրույցը։