ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Թեհրանը ավիահարվածներից հետո. Արխիվային լուսանկար
Թարմացումներ են հայտնվել են «ահաբեկչությանը հակազդելու և միջուկային զենքի չտարածման» հետ կապված պատժամիջոցների ցուցակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակները՝ այնտեղ ավելացնելով ընկերություններ և ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությանը (OFAC)։
Ինչպես պարզաբանել է OFAC-ը, թարմացումները հայտնվել են «ահաբեկչությանը հակազդելու և միջուկային զենքի չտարածման» հետ կապված պատժամիջոցների ցուցակներում։
Ցուցակներում ավելացրել են Իրանի ութ քաղաքացիների՝ 24-ից մինչև 71 տարեկան, Mahan Air ընկերության երկու Boeing-777 ինքնաթիռ, ինչպես նաև չորս կազմակերպություն՝ ԱՄԷ-ից, Թուրքիայից և Իրանից։