«Շիրակ Ավիան» շաբաթական 1 անգամ չվերթ կիրականացնի Երևան - Աստանա - Երևան երթուղով

Չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ապրիլի 20-ից մեկնարկել են Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ չվերթը կիրականացնի «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը։
Ղազախստանի մայրաքաղաքից թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 անգամ` յուրաքանչյուր երկուշաբթի:
Հունիսից Երևան–Բուրգաս ուղիղ չվերթ կգործարկվի