ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում են հօգուտ Ուկրաինայի զինված ուժերի, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, արտադրության արտադրամասերը և հեռահար գործողության ԱԹՍ-ների գործարկման նախապատրաստման վայրերը, ինչպես նաև 142 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։