ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Երևանում ու մի շարք մարզերում ռուսաց լեզվի թելադրություն են գրել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Նշվում է, որ ապրիլի 18-ին ժամը 15:00-ին թելադրություն են սկսել գրել միաժամանակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Դիլիջանում և Կարմիրգյուղում: Ընդհանուր առմամբ, ներգրավված է եղել 15 հարթակ:
Երևանում և մարզերում ռուսաց լեզվի թելադրություն են գրել
© Photo : Посольство России в Армении
Այս տարի թելադրության տեքստը (հեղինակ՝ Ալեքսեյ Վարլամով) նվիրված էր Ալեքսանդր Պուշկինի մանկությանը և ծնողների հետ նրա հարաբերություններին:
Երևանում թելադրություն գրել են Ռուսական տանը, Վ. Բրյուսովի անվան համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, ինչպես նաև Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում։ Այս տարի Հայ-ռուսական համալսարանում սահմանվել է մասնակցության ռեկորդ՝ 126 մարդ։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» արդեն 11 տարի է (2015 թվականից) հանդիսանում է ակցիայի պաշտոնական օպերատորը Հայաստանում: Միջոցառման նպատակն է ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ հետաքրքրության ձևավորումը և գրագիտության մակարդակի բարձրացումը:
Երևանում և մարզերում ռուսաց լեզվի թելադրություն են գրել
© Photo : Посольство России в Армении