Հունիսից Երևան–Բուրգաս ուղիղ չվերթ կգործարկվի

Թռիչքները կիրականացնի «Electra Airways» ավիաընկերությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հունիսի 4-ից Երևան–Բուրգաս ուղիղ չվերթ կգործարկվի։ Այս մասին հայտնում է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։
Ուղիղ չվերթի մասին հայտարարվել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված «EuroBridge 2026» ցուցահանդեսային համաժողովի ժամանակ։
Թռիչքները կիրականացնի «Electra Airways» ավիաընկերությունը յուրաքանչյուր հինգշաբթի։
Նախատեսվում է, որ նոր ավիահաղորդակցությունը կնպաստի ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ գործարար կապերի ակտիվացմանը՝ ապահովելով ավելի արագ և ուղիղ կապ Հայաստանի ու Բուլղարիայի միջև։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ այս քայլը նաև կնվազեցնի բեռնափոխադրումների և ներդրումային կապերի ճանապարհային բարդությունները՝ դարձնելով գործակցությունը ավելի հասանելի և արդյունավետ։
Արգելքը որևէ առնչություն չունի կոմերցիոն թռիչքների հետ. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը